Աղետ Գազայի հատվածում

Պաղեստինցիները անվճար սնունդ են ստանում Ռաֆահում, Գազայի հատված, 2023 թվականի դեկտեմբերի վերջին

Գազայում շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում՝ այնտեղ բնակվող մոտ 2,2 միլիոն մարդ հայտնվել է աղետալի իրավիճակում։

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) տվյալներով, Գազայում պարենի և ջրի պաշարները սպառման եզրին են։ Տեղի ողջ բնակչությունը կանգնած է սննդի պակասի խնդրի առջև, և առնվազն յուրաքանչյուր չորրորդը սովի եզրին է, չի բացառվում զանգվածային սովը։

Հորդանանի Ամման քաղաքում գտնվող ՄԱԿ-ի ՊՀԾ տարածաշրջանային պահեստ այցելելուց հետո, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց. «Մեր ջանքերը կենտրոնացրել ենք Գազայում տղամարդկանց, կանանց և երեխաների համար ծանր, բայց նաև վատթարացող պարենային իրավիճակի ուղղությամբ և աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով։ Ցանկանում եմ ողջունել Պարենի համաշխարհային ծրագրի աշխատանքը, որի նպատակն է ավելի շատ մարդկանց սնունդ հասցնելը։ Նրանք այդ անում են Գազայի հատվածում աշխատող անձնակազմին վերաբերող ահռելի ռիսկի պայմաններում»։

«Այդ ջանքերը կենսական անհրաժեշտություն են, և չափազանց կարևոր է, որ առավելագույնս մեծացնենք կարիքավոր մարդկանց [ցուցաբերվող] օգնությունը։ [Օգնությունը] ոչ միայն հասցնում ենք Գազա, այլև վերահսկում, որ այնտեղ հայտնվելուց հետո այն արդյունավետ կերպով բաշխվի Գազայի ողջ տարածքում կարիք ունեցող բնակիչներին։ Շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր աջակցությունը նաև առաջիկա օրերին»։

«Միացյալ Նահանգները առաջին իսկ օրվանից աշխատել է ապահովել Գազա տանող երթուղիների աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի աջակցություն հասցնել օգնության կարիք ունեցող մարդկանց։ Մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ՝ ոչ միայն երթուղիները բաց պահելու, այլև դրանք բազմապատկելու և առավելագույնի հասցնելու համար, որպեսզի փորձենք ավելի շատ մարդկանց ավելի շատ սնունդ, ավելի շատ օգնություն ու ավելի արդյունավետ կերպով հասցնել»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։

Միացյալ Նահանգները մինչ օրս ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ամենախոշոր դոնորն է, որը Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին սննդով է ապահովել գրեթե 860 հազար մարդու։

«Միացյալ Նահանգները ապահովում է Պարենի համաշխարհային ծրագրի բյուջեի մոտ 50%-ը, ինչը անցյալ տարի կազմել է շուրջ 3 միլիարդ դոլար, և մենք ՊՀԾ-ի հետ ձեռք ձեռքի տված աշխատում ենք ոչ միայն Գազայում, այլև աշխարհի շատ այլ վայրերում։ Միևնույն ժամանակ, վերջին մի քանի ամիսների ընթացքում մոտ 230 հազար տոննա սննդամթերք ենք ուղարկել Եգիպտոս՝ Գազային հատկացնելու համար»,- ընդգծել է պետքարտուղար Բլինքենը։

«Գործադրելով այս բոլոր ջանքերը գործադրելով՝ [միաժամանակ] վճռական ենք մեր ուժերի սահմաններում անել հնարավորը սննդի և մարդասիրական օգնության առումով՝ բարելավելու Գազայում տղամարդկանց, կանանց և երեխաների դրությունը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։