Լեռնային Ղարաբաղ օգնություն տանող ճանապարհները պետք է բաց մնան

(FILE) A bridge and a checkpoint are seen on a road towards the region of Nagorno-Karabakh.

Չնայած մարդասիրական բեռները սկսել են վերստին հասնել անջատողական Լեռնային Ղարաբաղ, սակայն Լեռնային Ղարաբաղում պահպանվում է ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը։

Անցած տարվա ավարտին Ադրբեջանի կառավարությունը սկսեց Լաչինի միջանցքի արգելափակումը՝ խախտելով Հայաստանի հետ հրադադարի համաձայնագիրը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, մի քանի շաբաթ է, ինչ ընդհանրապես դադարեցված է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ առաքվող մարդասիրական օգնությունը, ինչի հետևանքով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են հումանիտար ճգնաժամի։

Միացյալ Նահանգները կոչ է արել համաժամանակյա բացել Լաչինի և Աղդամի երթուղիները՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող տղամարդկանց, կանանց և երեխաներին համար առաքելու առաջին անհրաժեշտության մարդասիրական բեռներ։

Ի հավեդլումն՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացրել է ղեկավարներին «չձեռնարկել որևէ գործողություն, որը կմեծացնի լարվածությունը կամ կշեղի գործընթացն այս նպատակից»։

«Հետևողականորեն ընդգծել ենք դեպի Լեռնային Ղարաբաղ երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը»,- վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը։

«Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահություն վայելող ներկայացուցիչներ այս գործընթացն [առաջ տանելու] համար, սակայն, ինչպես նախկինում ասել ենք, չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, հետևաբար՝ չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց մասին հայտարարվել է վերջին օրերին»։

Հայաստանն ու Ադրբեջանը երկու պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Նախորդ ռազմական գործողությունները 2020 թվականին ավարտվել են Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարով, որի համաձայն՝ Հայաստանը զիջել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքը։

«Միացյալ Նահանգները հանձնառու է առաջ մղել միջնորդական ջանքերը Բաքվի և Երևանի միջև՝ հասնելու տևական խաղաղ կարգավորման»,- ասել է Միլլերը։

«Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծել չկարգավորված հարցերն ուղիղ երկխոսության միջոցով։ Սա է պատճառը, որ պետքարտուղար Բլինքենը և կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են։ Շարունակելու ենք հետևողականորեն զբաղվել այս հարցով»։

Միացյալ Նահանգները հանձնառու է առաջ մղել խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի [օրակարգը] Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։