Այն մարդու անօտարելի իրավունքներն ազդարարող առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը ծնունդ առավ Երկրորդ աշխարհամարտի արյունահեղությունից հետո։
Խորապես ազդված լիելով քաղաքացիական բնակչության դեմ կատարված զարհուրելի հանցագործություններից՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան առանց հապաղելու ձեռնամուխ եղավ մարդու համընդհանուր իրավունքների իրավական ձևակերպման աշխատանքներին։ Հռչակագրի վերջնական տեքստի հիմքում այն հիմնադրույթն է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, ինչպես հստակ ամրագրված է առաջին հոդվածում։
Անխոս է՝ 1950 թվականին ուժի մեջ մտած հռչակագիրը խթան հանդիսացավ մարդու իրավունքների միջազգային իրավունքի զարգացումը, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային բիլի մշակմանը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը այսօր աշխարհում ամենից շատ թարգմանված փաստաթուղթն է։
1950 թվականից ի վեր ամեն տարի դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների օր: Ավանդաբար, նույն օրն է տեղի ունենում խաղաղության Նոբելյան մրցանակի պաշտոնական հանձնումը տվյալ տարվա դափնեկրին։ Ամեն տարի միջոցառումը նվիրված է մարդու իրավունքներին վերաբերող որևէ ուղղության: Այս տարվա թեման է՝ «Մարդու իրավունքների մշակույթի համախմբումը և պահպանումը ապագայում»։
«Մարդու իրավունքների օրը և Մարդու իրավունքներին նվիրված շաբաթվա ընթացքում հիշում ու վերահաստատում ենք այն սրբազան գաղափարը, որ յուրաքանչյուր մարդ ստեղծվել է հավասար՝ օժտված իր արժանապատվությամբ և անօտարելի իրավունքներով»,- ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում։
«Այս գաղափարն ընկած էր Ամերիկայի հիմնադրման հիմքում։ … Եվ այսօր էլ այդ գաղափարը բաբախում է միլիոնավոր մարդկանց սրտերում, որոնք քայլում, պայքարում ու զոհաբերում են իրենց՝ հանուն այն ազատությունների, որոնց արժանի ենք որպես մարդ։ Ոողջ աշխարհում՝ Չինաստանից մինչև Բիրմա, Աֆղանստանից մինչև Իրան, Եթովպիայից մինչև Ուկրաինա և անդին, խիզախ մարդիկ դիմակայում են իշխանության չարաշահումներին, անկոտրում կանգնած են իրենց կյանքի համար վտանգավոր սպառնալիքների առջև և հանդես են գալիս իրենց հիմնարար ազատությունների ոտնահարումների դեմ»,- շարունակել է նախագահ Բայդենը։
«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է և միշտ կաջակցի այս համարձակ կանանց ու տղամարդկանց, որոնք պայքարում են հանուն իրենց հիմնարար իրավունքների՝ ի հեճուկս ճնշումների և անարդարությունների»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։ 75 տարի առաջ այս օրը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ փաստաթղթերից մեկը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։