Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակվում է

Նոյեմբերին պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ ներգրավված իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ մուտքի արտոնագրային սահմանափակումների մասին։

Այդ անձանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Հեյդար Աբբասզադեն և գնդապետ Ռեզա Պապին։

Նրանք հրամանատարական պատասխանատվություն էին կրում 2019 թվականին Խուզեստան նահանգում բողոքի ցույցերի բռնի ճնշման համար։

Այդ դեպքերից հետո ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիի նկատմամբ՝ Իրանի ժողովրդի հանդեպ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար։

ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ է կիրառել «Մոստազաֆան» հիմնադրամի նկատմամբ։

Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին օգտագործում է այդ ահռելի հիմնադրամը՝ իր գրասենյակը հարստացնելու, քաղաքական դաշնակիցներին պարգևատրելու և ռեժիմի թշնամիներին հետապնդելու համար։

ԱՄՆ-ի վարած «առավելագույն ճնշման» քաղաքականության արդյունքում, ի թիվս այլ հետևանքների, Իրանը զրկվել է ավելի քան 70 միլիարդ դոլար նավթային հասույթը փաստացի ստանալու հնարավորությունից։

Իրանի կառավարությունը 2019 թվականին գրեթե 25 տոկոսով կրճատել է իր ռազմական բյուջեն։

«Պատժամիջոցները նպաստում են նոր Մերձավոր Արևելքի ստեղծմանը, որը համախմբում է երկրներին, որոնք տառապում են Իրանի բռնության հետևանքներից և ձգտում են տարածաշրջանում ավելի խաղաղ և կայուն իրավիճակի հաստատմանը»,- ասում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: