Accessibility links

Breaking News

«Անվտանգ է քայլել երկրով» 2021 թվականի զեկույց


Այն բանից հետո, երբ ռազմական գործողություններն ավարտվում են և հակամարտող կողմերը վայր են դնում զենքերը, դեռ երկար ժամանակ ականները, չպայթած զինամթերքը, ինքնաշեն պայթուցիկ սարքերը և պատերազմի այլ պայթուցիկ թափոններ մահացու վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների համար, հազարավոր հեկտար հողատարածքներ դարձնում են անօգտագործելի և ապակայունացնում են համայնքները

։ Իրավիճակը է՛լ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ ահաբեկիչները, թմրավաճառները և հանցավոր խմբավորումներն օգտվում են վերահսկողությունից դուրս մնացած ռազմամթերք հայթայթելու հնարավորությունից և իրենց համար անհրաժեշտ զենք ու զինամթերք են ձեռք բերում՝ համայնքների ահաբեկման իրենց գործունեությունը շարունակելու, օրենքի գերակայությունը խարխլելու և անկայունություն սերմանելու նպատակով։

Այդ է պատճառը, որ 1993 թվականից ի վեր Միացյալ

Նահանգներն ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրել 100 երկրներում՝ հետպատերազմյան երկրներում ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար։ 2020 թվականին, չնայած ՔՈՎԻԴ-19-ի համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներին, Միացյալ Նահանգները ֆինանսավորել է սովորական սպառազինության ոչնչացմանն ուղղված ջանքերը 49 երկրներում՝ տրամադրելով ավելի քան 259 միլիոն դոլար։

Սովորական սպառազինության ոչնչացման ԱՄՆ ծրագրի ձեռքբերումները ներկայացնելու համար 2001 թվականից ի վեր ԱՄՆ Պետդեպարտամենտի Ռազմաքաղաքական հարցերի բյուրոյի՝ սպառազինության վերացման և կրճատման գրասենյակը ամեն տարի թողարկում է «Անվտանգ է քայլել երկրի վրա» ամենամյա զեկույցը։ Ապրիլի սկզբին գրասենյակը թողարկել է զեկույցի 20-րդ հրատարակությունը։

Զեկույցում ներկայացված որոշ հիմնական ձեռքբերումներից են ԱՄՆ-ի աշխատանքը Եմենում, որտեղ Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Եմենի շահագրգիռ կողմերի,

միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների լայն շրջանակի հետ՝ ականների և այլ պայթուցիկների վնասազերծման ուղղությամբ։

Իրաքում անցյալ տարի Միացյալ Նահանգները հատկացրել է 37,5 միլիոն դոլար՝ պայթուցիկ առարկաների վերացման համար, և խթանել է ականային վտանգների շուրջ շարունակական լուսաբանումն ամբողջ երկրում։ Այդ ջանքերը նպաստում են տեղահանված անձանց, այդ թվում՝ ԴԱԵՇ-ի կողմից հետապնդման ենթարկված համայնքների անվտանգ վերադարձին։

Աֆղանստանում Միացյալ Նահանգները տրամադրում է սովորական սպառազինության ոչնչացմանն ուղղված ֆինանսավորում և աջակցություն՝ ինչպես 1979-ին Խորհրդային Միության ներխուժման, այնպես էլ ներկա հակամարտության արդյունքում մնացած ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար։

Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի հարցերով

միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմակերպած՝ ՀՕՊ շարժական զենիթահրթիռային համալիրների ճանաչման ուսումնական դասընթացներն օգնել են անվտանգության և մաքսային միջազգային աշխատակիցներին և ազգային ոստիկանությանը սպառազինության առաջադեմ համակարգերի տարածման դեմ պայքարի իրենց ջանքերում։ Վիրտուալ դասընթացները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պաշտոնատար անձանց տրամադրել են հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը ՀՕՊ համակարգերից բխող սպառնալիքների նվազեցման համար։

«Չնայած համավարակին՝ Միացյալ Նահանգներին հաջողվել է զգալի համագործակցություն ապահովել մի շարք ծրագրերով ամբողջ աշխարհում», ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Թիմոթի Էլըն Բեթսը։ «Մենք հավատարիմ ենք «Սովորական սպառազինության ոչնչացման» ծրագրին և ակնկալում ենք ակտիվացնել մեր ջանքերը 2021 թվականին, որպեսզի բոլորը կարողանան «անվտանգ քայլել երկրի վրա»։

XS
SM
MD
LG