Accessibility links

Breaking News

Ամերիկայի տեսլականը նոր աշխարհակարգի վերաբերյալ


Secretary of State Antony Blinken speaks at Johns Hopkins School of Advanced International Studies.
Secretary of State Antony Blinken speaks at Johns Hopkins School of Advanced International Studies.

«Տասնամյակների հարաբերական աշխարհաքաղաքական կայունությունը տեղի է տվել ավտորիտար ուժերի հետ աճող մրցակցությանը»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջոն Հոփքինս համալսարանի միջազգային առաջադեմ հետազոտությունների դպրոցին հասցեագրված ուղերձում։

Որպես վառ օրինակներ նա նշել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և Չինաստանի ջանքերը՝ վերափոխել միջազգային կարգն իր տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական աճող հզորության միջոցով։

Ըստ Բլինքենի, վերոհիշյալը, ի թիվս այլ գործոնների, խարխլել է գործող աշխարհակարգը։

«Այս բեկումնային ժամանակահատվածում Միացյալ Նահանգներն առաջ է շարժվում ուժի դիրքերից։ Ուժ, որը խարսխված է համեստության, բայցև՝ վստահության վրա։ Համեստություն, քանզի մեր առջև մարտահրավերներ են, որոնք ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել, և քանզի գիտակցում ենք, որ պետք է վաստակենք այն երկրների և քաղաքացիների վստահությունը, որոնց պարագայում հին աշխարհակարգը չի արդարացրել իրեն»։

Միացյալ Նահանգների ապագայի տեսլականն է՝ ունենալ բաց, ազատ, բարեկեցիկ և անվտանգ աշխարհ՝ հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

«Այս տեսլականին են ձգտում ոչ միայն Ամերիկան, այլև՝ յուրաքանչյուր մայրցամաքի յուրաքանչյուր երկրի մարդիկ։ Աշխարհ, ուր մարդիկ ազատ են իրենց առօրյա կյանքում և կարող են իրենք կառուցել իրենց ապագան, իրենց համայնքները, իրենց երկրները։ Աշխարհ, ուր յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր ուղին և իր գործընկերներին։ Աշխարհ, ուր ապրանքները, գաղափարները և անհատները կարող են ազատորեն և օրինականորեն տեղաշարժվել ցամաքով, ծովով, երկնքով և կիբերտարածությամբ։ Աշխարհ, ուր տեխնոլոգիաններն օգտագործվում են մարդկանց հնարավորություն տալու, այլ ոչ՝ նրանց պառակտելու, հսկելու կամ ճնշելու նպատակով»։

ԱՄՆ պետքարտուղարի ներկայացմամբ, Վաշինգտոնը ձգտում է ստեղծել համաշխարհային տնտեսություն, որի հիմքում ոչ միայն մրցակցությունն է, բաց լինելը և թափանցիկությունը, այլև՝ այդ տնտեսության աճից հանարվորինս շատ մարդկանց բաժին հասնելը։

«Աշխարհը, որը առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, անվտանգության և հնարավորությունների ոլորտներում ստեղծում է առաջնորդության մրցավազք՝ հիմնված աշխատանքային և բնապահպանական չափորոշիչների վրա, [աշխարհ], ուր հարգում են մարդու համընդհանուր իրավունքները, ․․․ [ահա, այդ աշխարհը] կխթանի նման տեսլականը՝ որն առաջնոդվում է սեփական լուսավորյալ շահի զգացումով, որն էլ, իր հերթին, ԱՄՆ-ի առաջնորդության շարժիչ ուժն է՝ իր լավագույն դրսևորմամբ»։

Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ այլ երկրներին և ժողովուրդներին ուղղված ներդրումները կծառայեն ոչ միայն մարդկության, այլև մեր՝ սեփական շահերին։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG