Accessibility links

Breaking News

Ազատ և բարգավաճ աշխարհակարգի գոյությունը երաշխավորելու համար` անհրաժեշտ է համագործակցություն


U.S. Secretary of State Antony Blinken speaks in a conversation at the Council on Foreign Relations with CFR President Richard Haas.
U.S. Secretary of State Antony Blinken speaks in a conversation at the Council on Foreign Relations with CFR President Richard Haas.

Վերջերս Վաշինգտոնում կայացած քննարկման ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հայտարարել է, որ աշխարհը գտնվում է «բեկման կետում», երբ ներկայիս որոշումները կձևավորեն գալիք տասնամյակները։

Նա խոսքով, Սառը պատերազմին հաջորդած հարաբերական անվտանգության և բարգավաճման ժամանակաշրջանից հետո ի հայտ են եկել լրջագույն խնդիրներ։

«Ակնհայտ օրինակ է Չինաստանի վերելքը, որն ունի ուժ և մտադրություն` փոխել այն համակարգը, ուր ապրում ենք։ Ռևանշիստական Ռուսաստանը, որի հետ գործ ունենք ամեն օր։ Բազմաթիվ փոխկապակցված և, ցավոք, փոխադարձաբար ամրապնդվող անդրազգային մարտահրավերներ, համաշխարհային մարտահրավերներ, որոնց արդյունավետ հաղթահարման ճանապարհը պետք է գտնենք»։

Այդ մարտահրավերներն են` տեղեկատվական համակարգերի տարածումն իր բազմաթիվ անկանխատեսելի հետևանքներով, միգրացիան, սննդի խնդիրը, կլիմայի փոփոխությունը, համաշխարհային առողջապահական սպառնալիքները, ժողովրդավարության անկումը և աշխարհաքաղաքական մրցակցությունը։

«Ունենք հստակ և միանշանակ տեսլական, թե ինչպիսի աշխարհ կցանկանայինք տեսնել՝ ազատ, ապահով, բաց, բարգավաճող… ։ Այն նշանակում է այնպիսի երկրներ, որոնք ազատ են որոշելու, թե որն է իրենց ապագա ուղին և ովքեր պետք է լինեն իրենց գործընկերները։ Այն ենթադրում է միջազգային համակարգ, որի հիմքում ընկած են կանոններ, որոնք թափանցիկ, արդարացի և հավասար կերպով կիրառվում են ապրանքների, տեղեկատվության և օրինական կերպով ու ազատորեն տեղաշարժվող մարդկանց նկատմամբ»։

Պետքարտուղար Բլինքենի խոսքով, մյուս կողմից, առերեսվում ենք երկրների, որոնք ցանկանում են ջնջել այն նորմերն ու չափորոշիչները, որոնք նախորդ 75 տարիներին հանգեցրել են բարգավաճման։ Երկրներ, որոնք ցանկանում են վերականգնել ազդեցության ոլորտները և կիրառում են գիշատիչ գործելակերպ՝ տնտեսական հզորություն ձեռք բերելու համար, և որոնք զենք են դարձնում տեղեկատվությունն ու պնդում, թե մարդու համընդհանուր իրավունքները պետությունների ներքին գործն են։

Նման աշխարհայացքին հակազդելու համար Միացյալ Նահանգները նախևառաջ ջանքեր է գործադրում սեփական մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Երկրորդ, աշխատում է նոր շունչ հաղորդել իր մասնակցությամբ դաշինքներին ու գործընկերային հարաբերություններին, ինչպիսիք` ՆԱՏՕ-ն ու Արևելյան Ասիայի երկրների հետ առկա հարաբերություններն են։

«Միևնույն ժամանակ, մենք կառուցում ենք նպատակային գործընկերություններ, ուր երկրների տարբեր խմբեր, և ոչ միայն երկրներ, նաև այլ շահագրգիռ կողմեր, այլ դերակատարներ, մասնավոր հատվածը, ոչ կառավարական կազմակերպությունները, միավորվում են՝ փորձելով լուծել առանձին խնդիրներ»։

Անդրադառնալով «Բայդենի դոկտրինին»՝ պետքարտուղար Բլինքենը, որն, ընդհանուր առմամբ, բացասաբար է վերաբերվում դոկտրիններին, նշել է. «Ամեն ինչ սկսվում է նրանից, թե որքան ուժեղ ենք տանը, որքան մրցունակ, [ամեն ինչ սկսվում է] մեր կատարած ներդրումներից. պետք է համոզվել, որ հզորանում ենք և անհրաժեշտության դեպքում ձևավորում նոր դաշինքներ ու գործընկերություններ, քանզի միայնակ չենք կարող հասնել մեր նպատակին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG