Accessibility links

Breaking News

Ուկրաինայից վերջապես մեկնարկել է հացահատիկի մատակարարումը


Փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ուկրաինական հացահատիկ փոխադրող առևտրային նավերն առաջին անգամ բարեհաջող դուրս են եկել Սև ծովից։

։ Դա հույս է ներշնչում, որ Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված միլիոնավոր տոննա հացահատիկը կհասնի նրանց, ովքեր բախվում են պարենի սղության խնդրին ամբողջ աշխարհում, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ողջունել է Միավորված ազգերի կազմակերպության և Թուրքիայի ջանքերը՝ այս քայլը հնարավոր դարձնելու համար։


«Սակայն սա միայն առաջին քայլն է», նախազգուշացրել է պետքարտուղար Բլինքենը։ Հուլիսի 21-ին ՄԱԿ-ի աջակցությամբ ձեռք բերված համաձայնագրի հետագա իրականացումը կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում պարենային անվտանգության ամրապնդման համար։

Ռուսաստանը և Ուկրաինան ցորենի համաշխարհային խոշորագույն մատակարարներն են, սակայն Մոսկվայի ներխուժումը հարևան երկիր հանգեցրել է պարենային ապրանքների կտրուկ գնաճի և ստեղծել միջազգային պարենային ճգնաժամ։ Պատերազմի պատճառով ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, ինչի արդյունքում մոտ 20 միլիոն տոննա հացահատիկ մնացել է Օդեսայի նավահանգստի ամբարներում։

Վերջին մի քանի տարիներին աճել է գլոբալ սովի սպառնալիքը։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2018-ից 2021 թվականների ընթացքում պարենի սուր անապահովության պայմաններում ապրող մարդկանց թիվը 108 միլիոնից հասել է 193 միլիոնի։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով ևս 40-ից 50 միլիոն մարդ կարող է բախվել պարենային անապահովության խնդրին, նշել է պետքարտուղար Բլինքենը Բեռլինում վերջերս կայացած «Միասնություն հանուն գլոբալ պարենային անվտանգության» խորագրով միջոցառմանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված համաձայնագիրը հնարավոր կդարձնի ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով։

Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Ռուսաստանին շարունակել նպաստել սևծովյան նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի անարգել արտահանմանը։ «Ռուսաստանը պետք է նաև դադարեցնի իր հարձակումները, որոնք անօգտագործելի են դարձնում Ուկրաինայում գյուղատնտեսական հողատարածքները և ոչնչացնում գյուղատնտեսական ենթակառուցվածքները», հավելել է նա։ «Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան, ուկրաինացի ժողովուրդը և աշխարհի բնակչության առավել խոցելի շերտերը կշարունակեն տուժել դրա հետևանքներից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG