«Նախևառաջ, մենք ձգտում ենք ձևավորել արտաքին քաղաքականություն, որը պաշտպանում է ԱՄՆ-ի շահերն ու անվտանգությունը՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանն ու կրոնական համայնքներին, ինչպես նաև անդրադառնալով այն օրենքներին ու քաղաքականությանը, որոնք ազդում են կրոնական ազատության վրա ամբողջ աշխարհում։
Պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակը հաճախ աշխատում է բռնաճնշումների առանձին դեպքերի վրա և հաջողություններ արձանագրում, նշել է դեսպան Հուսեյնը.
«Մենք ողջունել ենք Տաջիկստանում անօրինական կերպով բանտարկված Եհովայի վկա Շմուել Խաչանովի ազատ արձակումը։ Մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել Օրտեգա Մուրիյոյի վարչակարգի կողմից Նիկարագուայում քրիստոնյաների և եկեղեցիների նկատմամբ օրեցօր աճող բռնաճնշումների դեմ պայքարում։ Փետրվարի 9-ին մենք ողջունել ենք 222 անձանց ժամանումը Միացյալ Նահանգներ, որոնք բանտարկվել էին Նիկարագուայի կառավարության կողմից իրենց մարդու իրավունքների իրացման համար և ենթարկվել երկարատև ու անարդար կալանավորումների։
Կրոնական ազատության մասին ամենամյա միջազգային զեկույցը լույս է սփռում ամբողջ աշխարհում հալածանքների վրա։ «Դրանք ամբողջ աշխարհում ճանաչված են որպես կրոնական ազատության մասին հաշվետվության ոսկե չափորոշիչ», ասել է դեսպան Հուսեյնը։
«Եթե աշխարհում որևէ մեկի մոտ երբևէ հարց է ծագում, թե արդյոք աշխարհի ցանկացած մասում որևէ խմբի կրոնական հալածանքը վրիպում է մեր ուշադրությունից, պատասխաններ կարող է գտնել մեր զեկույցներում, որոնք երկիր առ երկիր ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են աշխարհի յուրաքանչյուր երկրում կրոնական ազատության իրավիճակը։
Եվ վերջապես, Միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակի տրամադրած՝ միջազգային կրոնական ազատության կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվության և փորձաքննության հիման վրա պետքարտուղարը որոշում է այն երկրների ցանկը, որոնք դասվում են հատուկ մտահոգություն ներկայացնող երկրների թվին։
Միացյալ Նահանգները շարունակում է աներկբա հանձնառու լինել կրոնական ազատության հարցերին, քանի որ երկիրը «հիմնադրվել է կրոնական հալածանքների ենթարկված գաղթականների կողմից», նշել է դեսպան Հուսեյնը.
«Մեր հիմնադիր հայրերն այնքան խիստ էին հետևում այս հիմնարար իրավունքին, որ այն ամրագրեցին Առաջին փոփոխության մեջ՝ մեր Սահմանադրության իրավունքների օրինագծում։ Մենք ներգաղթյալների երկիր ենք»։
«Շատ առումներով մենք ամբողջ աշխարհի ներկայացուցիչներն ենք՝ հավաքված այստեղ՝ Միացյալ Նահանգներում», հայտարարել է դեսպան Հուսեյնը։ «Մենք առաջնորդվում ենք անսասան հավատարմությամբ այն գաղափարին, որ թեկուզ մեկ մարդու փրկությունը կամ նույնիսկ մեկ կյանքի բարելավումն արժե մեր ջանքերը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Ինչպես է Միացյալ Նահանգները խթանում կրոնական ազատությունը արտասահմանում
Միացյալ Նահանգները խթանում է կրոնական ազատությունը արտերկրում երեք փոխկապված եղանակներով՝ բացահայտելով, հակազդելով և կանխարգելելով, վերջերս Կոնգրեսում տրված վկայությունում բացատրել է հատուկ հանձնառություններով դեսպան Ռաշադ Հուսեյնը.