Այդ անձանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Հեյդար Աբբասզադեն և գնդապետ Ռեզա Պապին։
Նրանք հրամանատարական պատասխանատվություն էին կրում 2019 թվականին Խուզեստան նահանգում բողոքի ցույցերի բռնի ճնշման համար։
Այդ դեպքերից հետո ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիի նկատմամբ՝ Իրանի ժողովրդի հանդեպ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար։
ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ է կիրառել «Մոստազաֆան» հիմնադրամի նկատմամբ։
Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին օգտագործում է այդ ահռելի հիմնադրամը՝ իր գրասենյակը հարստացնելու, քաղաքական դաշնակիցներին պարգևատրելու և ռեժիմի թշնամիներին հետապնդելու համար։
ԱՄՆ-ի վարած «առավելագույն ճնշման» քաղաքականության արդյունքում, ի թիվս այլ հետևանքների, Իրանը զրկվել է ավելի քան 70 միլիարդ դոլար նավթային հասույթը փաստացի ստանալու հնարավորությունից։
Իրանի կառավարությունը 2019 թվականին գրեթե 25 տոկոսով կրճատել է իր ռազմական բյուջեն։
«Պատժամիջոցները նպաստում են նոր Մերձավոր Արևելքի ստեղծմանը, որը համախմբում է երկրներին, որոնք տառապում են Իրանի բռնության հետևանքներից և ձգտում են տարածաշրջանում ավելի խաղաղ և կայուն իրավիճակի հաստատմանը»,- ասում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: