Accessibility links

Breaking News

Լրատվամիջոցների ազատությունը ժողովրդավարության անկյունաքարն է


(FILE) Activists hold slogans during a rally in the Philippines.
(FILE) Activists hold slogans during a rally in the Philippines.

19-րդ դարի ֆրանսիացի դիվանագետ, քաղաքական փիլիսոփա և պատմաբան Ալեքսիս դը Թոքվիլը մի անգամ ասել է, որ «լրատվամիջոցների շնորհիվ է, որ մենք «պահպանում ենք քաղաքակրթությունը», վերջերս նշել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանթա Փաուերը։

«Դա բարձր գնահատական է», ասել է նա՝ հավելելով, որ դա «խոսում է լրատվամիջոցների անփոխարինելիության մասին»։

Նա շեշտել է, որ «ներկայում անկախ լրատվամիջոցները բախվում են գոյաբանական մարտահրավերների. դրանցից մեկը . . . ավտոկրատների կողմից ուղղակի ճնշումն է»։

«Ավտոկրատները թիրախավորում են անկախ լրատվամիջոցները, քանի որ տեղեկատվությունն ընդլայնում է մեր հնարավորությունները։ Սա պարզապես վրիպակ չէ. սա ռեպրեսիվ կառավարմանը բնորոշ առանձնահատուկ մոտեցում է։ Եվ անկախ նրանից՝ մարդիկ դիմադրում են այդ ոտնձգությանը, թե իրականացնում են քարոզարշավներ՝ ուղղված կոռումպացված առաջնորդներին բարեփոխիչներով փոխարինելուն, կամ պայքարում են կլիմայի փոփոխության դեմ, կոլեկտիվ գործողությունները կարող սկսվել միայն մեր առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների հավաքական ըմբռնման արդյունքում»:

«Հատկանշական է և գուցե մի փոքր ավելի քիչ ուշադրության է արժանանում այն, որ մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների բոլոր նվազող ցուցանիշներից», որոնց հետևում է Freedom House հետազոտական խումբը, «մամուլի ազատությունը և խոսքի ազատությունն ամենամեծ անկումն են արձանագրել», ասել է Փաուերը։

«Վերջին 17 տարիների ընթացքում ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով չորսից զրո միավոր ունեցող երկրների թիվն աճել է ավելի քան երկու անգամ՝ 14-ից հասնելով 33-ի։ Եվ, կրկին, դա համընկնում է 17 տարի անընդմեջ ազատության անկման հետ։ Ազդեցիկ մարդիկ, որոնք ձգտում են վերահսկել օրակարգը, տարածում են ոչ ճշգրիտ տեղեկատվություն՝ ճշմարտությունը խեղդելու նպատակով։ Նրանք լռեցնում են լրագրողներին»։

Անկախ լրատվամիջոցների համար երկրորդ գոյաբանական մարտահրավերը ֆինանսավորման աղբյուրների ճգնաժամն է, որը պայմանավորված է արագ փոխակերպվող մեդիա միջավայրով։ Միացյալ Նահանգները «համագործակցում է այլ ժողովրդավարական երկրների հետ՝ փորձելով ճանաչել այդ երկու հստակ մարտահրավերները և գտնել դրանք հաղթահարելու գործիքներ», ասել է Սամանթա Փաուերը։

ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Microsoft-ի, Ինտերնյուսի և այլ ընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ գործարկելու պետական-մասնավոր գործընկերություն և օգնելու փոքր մեդիա ընկերություններին անցնել առցանց բաժանորդագրության հիմունքների՝ դարձնելով այդ լրատվամիջոցները կենսունակ և նույնիսկ շահութաբեր։

Բացի այդ, կոռումպացված և ռեպրեսիվ վարչակարգերն օգտագործում են ձգձգվող դատավարություններ, որպեսզի բիզնեսից դուրս մղեն փոքր, անբավարար ֆինանսավորում ունեցող, անկախ լրատվամիջոցներին։ Այդպիսի լրատվամիջոցներին օգնելու համար՝ պաշտպանելու իրենց շահերը և շարունակելու լրատվական գործունեությունը նույնիսկ հարձակման պայմաններում, ԱՄՆ ՄԶԳ-ն և նրա գործընկերները հիմնել են «Վահան լրագրողների համար» (Reporters Shield) հանրային ապահովագրական հիմնադրամը, որը նախատեսված է լրագրողներին և ՀԿ-ներին պաշտպանելու իրավաբանական սպառնալիքներից, որոնք կոչված են լռեցնելու քննադատությունը։

«Ես ուզում եմ օգտագործել այս առիթը՝ կոչ անելու բոլոր նրանց, ում հետաքրքրեց այս ծրագիրը, ներգրավվել կամ միանալ այս նախաձեռնությանը», ասել է Փաուերը,

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG