Դա պայմանավորված է նրանով, որ «ուկրաինական ռազմական ուժերը պայքարում են ոչ միայն սեփական տարածքը պաշտպանելու, այլև ՆԱՏՕ-ի դաշինքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում ընկած արժեքները պահպանելու համար», ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը։
Իսկապես, ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը «մատնանշում է Ռուսաստանը՝ որպես սպառնալիք Դաշինքի համար», հայտարարել էդեսպան Սմիթը։
«Այն նաև խոսում է բազմաթիվ մարտահրավերների մասին, որոնց մենք բախվում ենք, լինի դա ՉԺՀ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը ներսից պառակտելու նրա ջանքերը, կամ որոշ այլ մարտահրավերներ, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, նոր և բեկումնային տեխնոլոգիաների հետ կապված կլիմայականանվտանգության մարտահրավերները կամ նույնիսկ տիեզերքի հետ կապվածմարտահրավերները»։
«Այս ռազմավարական հայեցակարգը, ըստ էության, ՆԱՏՕ-իապագան է», ասել է դեսպան Սմիթը։
«Մենք բախվում ենք կիբեռանվտանգության կամ վնասաբեր կիբեռհարձակումների նման երևույթների, և այս առումովդաշինքը համախմբվում է նախևառաջ պաշտպանելու իր սեփական ցանցերը և կենտրոնանալու նոր գործիքների, նոր նախաձեռնությունների մշակման վրա, որոնք ավելի լավ կպաշտպանեն մեզ բոլորիս այն երկրներից, որոնք օգտագործում են կիբեռհարձակումները մեզ սպառնալու համար կամ փորձելու մեզ պառակտել կամ մղելու մեզ այս կամ այն դիրքորոշման։Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում են այլ հիբրիդային մարտավարություններ, որոնց ապավինում են մեր հակառակորդները։ Որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, հետզհետե ավելի շատ են ապավինում ապատեղեկատվությանը։ Դա քննարկման թեմա է։ Մեկ այլ թեմա էէներգետիկ անվտանգությունը»։
«Դաշինքը [նաև] լրջորեն դիտարկումէ կենսական կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների հարցը, հատկապես Հյուսիսային հոսք 1-ի և 2-ի վրա հարձակումներից հետո», նշել է դեսպան Սմիթը։ Եվ, վերջապես, ՆԱՏՕ-ն անհամբերությամբ սպասում է ողջունելու երկու նոր դաշնակիցների՝ Շվեդիային ևՖինլանդիային, որոնք անդամակցելու հայտ են ներկայացրել՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա։
«Այդ երկու երկրները ներկայացնում են այն արժեքները, որոնք ... մենք պաշտպանում ենք։ Նրանք լիարժեք ժողովրդավար պետություններ են, ինչպեսև չափազանց կարողդաշնակիցներ։ Այդ երկու երկրներըտարիներ շարունակ պատրաստվել և զորավարժությունների են մասնակցել ՆԱՏՕ-ի ուժերի հետ, ինչպես նաևներգրավվել են ՆԱՏՕ-իառաքելություններում»։
«Համախմբվելով՝ դաշինքը դիտարկում է ավանդական ռազմական մարտահրավերները՝ ամրապնդելով դաշինքի զսպումը ևպաշտպանությունը», ասել է դեսպան Սմիթը։ «Սակայն դաշինքը շատ ավելի հեռուն է նայում, իր հիմնական առաքելությունից շատ ավելի դուրս՝ դիմակայելու մի շարք նոր մարտահրավերների, որոնց բոլորս բախվում ենք»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Ռուսաստանի դաժան պատերազմից պաշտպանվող Ուկրաինային ուժեղ ևմիասնական աջակցությունը ՆԱՏՕ-ի գլխավոր առաջնահերթություններիցէ։