Նախևառաջ, աշխարհը պետք է հրաժարվի միջուկային զենքի տարածումից, ընդգծել է պետքարտուղար Բլինքենը, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) շրջանակներում համագործակցության միջոցով։
«Դա սկսվում է ՄԶՉՊ-ի բոլոր մասնակից պետությունների կողմից պայմանագրին հետևելու պահանջից՝ ապահովելով ինքնավերահսկման երաշխիքները, ամրապնդելով այդ երաշխիքների իրականացման ՄԱԳԱՏԷ-ի կարողությունը։ Մենք կոչ ենք անում պետություններին ընդունել Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագիր և Լրացուցիչ արձանագրություն, որոնք միասին կներկայացնեն ստուգման ամենախիստ չափանիշը»։
Եթե ՄԶՉՊ-ի որևէ մասնակից պետություն հավակնում է միջուկային զենք ձեռք բերել, մենք պետք է միասնաբար գործենք՝ պայմանագրի պահանջների համապատասխանությանը նրան վերադարձնելու ուղղությամբ։
Միացյալ Նահանգները պարտավորվել է իրականացնել ռիսկերի նվազեցման համապարփակ փաթեթ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և այլ երկրների հետ համատեղ։
«Նայելով ապագային՝ մենք պետք է նաև ամրապնդենք միջուկային հակամարտությունները կանխարգելող համաձայնագրերը», ասել է պետքարտուղար Բլինքենը։
«Աշխարհի ցանկացած կետում միջուկային զինանոցների աճը սահմանափակելու համար մենք շարունակում ենք սատարել, որպեսզի ուժի մեջ մտնի Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրը: Մենք նաև պատրաստ ենք սկսել աշխատել գործընկերների հետ, որպեսզի այս տարի վերսկսենք բանակցությունները տևական ժամանակ հետաձգվող՝ Տրոհվող նյութերի արտադրության դադարեցման մասին պայմանագրի շուրջ»։
Ի վերջո, Միացյալ Նահանգների կիզակետում շարունակում է մնալ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման առավելությունները բոլորի համար անվտանգ և ապահով ձևով հասանելի դարձնելը։ Այս տեխնոլոգիաներն օգնում են աշխարհին նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից և պայքարել կլիմայական ճգնաժամի դեմ։ Մենք նաև աջակցում ենք մաքուր էներգիայի ոլորտում նորարարություններին, ինչպիսիք են փոքր մոդուլային միջուկային ռեակտորները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և միջուկային էներգիայի հուսալի հասանելիություն ապահովելու համար։ Նախագահ Բայդենը վերջերս հայտարարել է 14 միլիոն դոլարի ֆինանսավորման մասին՝ աջակցելու Ռումինիայում փոքր մոդուլային ռեակտորային էլեկտրակայանների տեղակայմանը, որոնք կապահովեն զրոյական արտանետումներով միջուկային էներգիայի արտադրություն։
ՄԶՉՊ-ի երեք հիմնական ուղղություններով մեր միասնական ջանքերի հիմքում մեզանից առաջ իրականացված աշխատանքն է։ Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է թոթափել վախի տրամաբանությունը և իրագործել մեր առաքելությունը միջուկային հակամարտության կանխարգելման, միջուկային սպառազինության կրճատման, միջուկային տեխնոլոգիաների անվտանգության ապահովման, ամբողջ աշխարհում խաղաղության ու առաջընթացի երաշխավորման ուղղությամբ, ասել է պետքարտուղար Բլինքենը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Հետամուտ լինելով միջուկային զենքի չտարածմանը և զինաթափմանը

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) գործողության քննարկմանը նվիրված՝ վերջերս կայացած տասներորդ ամփոփիչ համաժողովում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է, թե ինչպես լավագույնս հասնել միջուկային տեխնոլոգիաների չտարածման, զինաթափման և խաղաղ օգտագործման նպատակներին։