Accessibility links

Breaking News

Ռուսաստանը և Իրանը խորացնում են հարաբերությունները


Russian President Vladimir Putin, left, shakes hands with Iranian President Ebrahim Raisi prior to their talks at the Saadabad palace, in Tehran, Iran, Tuesday, July 19, 2022.
Russian President Vladimir Putin, left, shakes hands with Iranian President Ebrahim Raisi prior to their talks at the Saadabad palace, in Tehran, Iran, Tuesday, July 19, 2022.

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր՝ ներառյալ այնպիսիք, որոնք կարող են օգտագործվել որպես զենք Ուկրաինայում։

«Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ ուկրաինացիներին սպանելու նպատակով Իրանի հետ Ռուսաստանի դաշինքի խորացումը լուրջ սպառնալիք է», հայտարարել է նա։

Դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն ակնհայտ դարձավ բոլորովին վերջերս, երբ Վլադիմիր Պուտինը Թեհրանում հանդիպեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Ի լրումն նավթի և գազի արդյունահանման ոլորտում 40 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի կնքման մասին Ռուսաստանի և Իրանի հայտարարությանը, Գերագույն առաջնորդն իր աջակցությունն է հայտնել Պուտինին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված՝ ասելով, որ Ռուսաստանը ստիպված էր գործել ՆԱՏՕ-ից պաշտպանվելու համար։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ «ապշեցուցիչ» էր լսել, թե ինչպես է Գերագույն հոգևոր առաջնորդը «հավանություն տալիս Պուտինի դաժան ներխուժմանը Ուկրաինա»՝ անցյալում չեզոքության շղարշ պահպանելու փորձից հետո։ «Այժմ պարզ է, որ դա միանգամայն սին էր։ Իրանն այժմ իր ճակատագիրը կապել է այն սակավաթիվ երկրների հետ, որոնք կրում էին չեզոքության այդ շղարշը սոսկ նրա համար, որ ի վերջո աջակցեն նախագահ Պուտինին Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ նրա պատերազմում», նշել է նա։

Ակնհայտ է նաև, որ Իրանը միավորվում է Ռուսաստանի հետ այդ երկու երկրների խորացող մեկուսացման պատճառով։ Մամուլի խոսնակ Փրայսը նշել է, որ Իրանի համար Ռուսաստանին դիմելը ո՛չ անհրաժեշտ և ո՛չ էլ ձեռնտու քայլ է։ «Իրանն ունի ընտրության հնարավորություն», ասել է նա։ «Այն կարող է շարունակել ընտրել հարաբերական կախվածության դիրքորոշում Ռուսաստանի նման երկրից, որը… հուսալի և վստահելի գործընկեր չէ աշխարհի որևէ երկրի համար, կամ կարող է ընտրել դիվանագիտության ուղին։ Այն կարող է ընտրել այդ ուղին և, մասնավորապես, կարող է ընտրել [միջուկային] գործարքը, որն արդեն որոշ ժամանակ օրակարգում է, որպեսզի ձևավորի հարաբերություններ, մասնավորապես՝ տնտեսական կապեր, աշխարհի այլ երկրների հետ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք այժմ ունի, տարբերվում է նրանցից, որոնք ստիպել են նրան հայտնվել նախագահ Պուտինի գրկում»։

CNN-ին տված հարցազրույցում Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ռոբերտ Մալլին ասել է. «Այդ ընտրությունը աներկբայորեն դրված է իրանական ղեկավարության ուսերին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG