Accessibility links

Breaking News

Ռուսաստանը սով ու տառապանք է տարածում Ուկրաինայի սահմաններից էլ հեռու


Russia Ukraine War Grain Export
Russia Ukraine War Grain Export

2016-ից 2021 թվականների ընթացքում պարենի սուր անապահովության մեջ հայտնված մարդկանց թիվը 100 միլիոնից հասել է 160 միլիոնի։

Այս անցանկալի փոփոխության հիմքում ընկած պատճառների թվում են հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը և Քովիդ-19 համավարակը, որը հանգեցրել է սննդի մատակարարման շղթաների խաթարման և, իր հերթին, կտրուկ գնաճի։

Սակայն իրավիճակը էապես վատթարացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաժան պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ։ Նրա գործողությունները հանգեցրել են սարսափելի տառապանքների Ուկրաինայում և «կործանարար ազդեցություն ունեցել համաշխարհային պարենային անվտանգության վրա, քանի որ Ուկրաինան հացահատիկի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկն է», վերջերս ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Սև ծովում ռուսական ռազմածովային շրջափակումը խոչընդոտում է ուկրաինական բերքի մատակարարմանը սովորական նշանակման վայրեր։ Մոտ 20 միլիոն տոննա ցորեն արգելափակված է Օդեսայի մերձակայքում գտնվող հացամբարներում և հացահատիկով բառացիորեն բեռնված նավերում, որոնք մնացել են Օդեսայի նավահանգստում ռուսական շրջափակման պատճառով։ Ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի առավել արդյունավետ գյուղատնտեսական հողատարածքների մի մասը։ Նրանք ականապատել են դաշտերը։ Նրանք ոչնչացրել են կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսական ենթակառուցվածքը»։

Ելույթ ունենալով «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված պարենային անվտանգության հիմնախնդիրները» թեմայով վիրտուալ հանդիպմանը՝ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ այդ գործողությունները միտումնավոր են։

«Նախագահ Պուտինը խոչընդոտում է պարենի առաքումները և ագրեսիվ կերպով օգտագործում է իր քարոզչամեքենան՝ պատասխանատվությունից խուսափելու համար, քանի որ հույս ունի, որ դա կստիպի աշխարհին զիջումների գնալ և դադարեցնել պատժամիջոցները»։

Մեր կողմից՝ Միացյալ Նահանգները մշակել է գործողությունների պլան, որը սևեռված է հինգ կարևորագույն ուղղությունների։

Առաջին հերթին, Միացյալ Նահանգները օգնություն է տրամադրում հրատապ կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ ավելի քան 2.8 միլիարդ դոլար պարենային անվտանգության ապահովման և այլ մարդասիրական օգնություն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր։

Երկրորդ՝ Միացյալ Նահանգներն համագործակցում է այլ երկրների հետ՝ պարարտանյութի գլոբալ պակասության խնդրի լուծման շուրջ։

Երրորդ՝ մենք ամրապնդում ենք գյուղատնտեսության կարողությունները և կայունությունը «Սնել ապագան» նախաձեռնության շրջանակներում։

Չորրորդ՝ Միացյալ Նահանգները մեղմացնում է այս ճգնաժամի մակրոտնտեսական ցնցումները՝ ընդլայնելով ֆինանսական աջակցության ծրագրերը ամբողջ աշխարհում։

Եվ վերջապես, Միացյալ Նահանգները կօգտագործի իր դիվանագիտական ռեսուրսները այս թեմայի շուրջ մշտական փոխգործակցություն ապահովելու գործընկեր երկրների, ինչպես նաև ՀԿ-ների և մասնավոր հատվածի հետ։

«Մենք չենք կարող սպասել, որ նախագահ Պուտինը ճիշտ քայլեր ձեռնարկի», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Մնացած աշխարհը պետք է անհապաղ և միասնաբար արձագանքի այս արտակարգ իրավիճակին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG