Accessibility links

Breaking News

Որոնք են Անօտարելի իրավունքներն ու ինչու են դրանք կարևոր


ԱՄՆ-ի հիմնադիրները Սահմանադրության հռչակագրում անօտարելի են համարել "կյանքի, ազատության և երջանկության" իրավունքները: Այս իրավունքները "վերապահված են բոլոր մարդկանց:

ԱՄՆ-ի հիմնադիրները Սահմանադրության հռչակագրում անօտարելի են համարել "կյանքի, ազատության և երջանկության" իրավունքները: Այս իրավունքները "վերապահված են բոլոր մարդկանց: Այն գրեթե նույնն է, ինչն այսօր մենք նկատի ունենք` մարդու իրավունքներ ասելով",- ասել է Պետդեպարտամենտի Քաղաքականության պլանավորման աշխատակազմի ղեկավար Փիթըր Բերկովիցը:

Այս իրավունքները չեն սահմանափակվում ամերիկացիներին միայն հայրենիքում պաշտպանելով, այլ նաեւ ապահովում են արտերկրում բարոյական արտաքին քաղաքականության հիմքերը, ասել է պարոն Բերկովիցը:

"Դրանք պաշտպանելու պարտավորություն ստանձնեցինք, երբ 1948 թվականին ՄԱԿ-ում առաջնորդեցինք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման գործընթացը: Մարդու իրավունքները պաշտպանելու ջատագովներ են եղել երկու կուսակցությունները ներկայացնող նախագահներ: Եվ Ամերիկայի հիմնադրման պարտավորություններից է եղել հարգանքն այն արժանապատվության հանդեպ, որը բնորոշ է բոլոր մարդկային էակներին":

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկ տարի առաջ հատուկ մանդատով կազմեց Անօտարելի իրավունքների հանձնաժողովը, ասել է աշխատակազմի ղեկավար Բերկովիցը:

‘’Պետքարտուղար Փոմփեոն հանձնաժողովի անդամներին խնդրել է ուսումնասիրել ու վերագնահատել արտաքին քաղաքականության բնագավառում Ամերիկայի հաստատուն նվիրվածությունը Ամերիկայի հիմնադրման փաստաթղթերում`Անկախության հռչակագրում եւ Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ, ինչպես նաեւ օգնել հասկանալու համար մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ամերիկայի հաստատուն նվիրվածությունը մեր կողմից 1948 թվականին ստորագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լույսի ներքո’’:

Անօտարելի իրավունքներն ուղղակիորեն ազդում են առանձին երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, ասել է աշխատակազմի ղեկավար Բերկովիցը:

“Մենք դա տեսնում ենք, օրինակ, չինականճամբարներում մահմեդական ույղուրների բանտարկության դեմ պետքարտուղար Փոմփեոյի կողմից բազմիցս արված քննադատություններում: Մենք դա տեսել ենք 1980-ականներին, երբ Ռոնալդ Ռեյգանը պաշտպանում էր Խորհրդային Միության կողմից գուլագներում դաժանորեն բանտարկված այլախոհների մարդկային իրավունքները: Այդ մասին մենք լսում ենք, երբ վարչակազմը քննադատում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը նույնպես ճնշում է իր իսկ քաղաքացիներին”:

Թեև “մարդու իրավունքները, անշուշտ, ամերիկյան արտաքին քաղաքականության ամբողջությունը չեն, դրանք ամերիկյան արտաքին քաղաքականության խառնուրդի մեկ էական բաղադրիչ են, մեկ հիմնական մասը”, նշում է Բերկովիցը:

XS
SM
MD
LG