Նախորդ չորս տարիներին ՆԱՏՕ-ն վերածնվել է

Էնթոնի Բլինքեն, ԱՄՆ պետքարտուղար

«Անցած 4 տարիների ընթացքում... Հյուսիսատլանտյան դաշինքն իրականացրել է ամենից ծանրակշիռ բարեփոխումները, և ականատես ենք Դաշինքի առավել նշանակալի հզորացմանը՝ նախորդ տասնամյակների համեմատ»,- Էնթոնի Բլինքեն, ԱՄՆ պետքարտուղար:

Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար

«ՆԱՏՕ-ն դարձել է ավելի մեծ, ավելի ուժեղ և ունի ավելի շատ ռեսուրսներ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար»։

«Այժմ ՆԱՏՕ-ն ունի նոր ռազմավարական հայեցակարգ»։

«Փաստաթղթում Ռուսաստանը ճանաչված է որպես Դաշինքի համար ամենից ուղղակի սպառնալիքը, ինչպես նաև ընդգծվում է անվտանգության ոլորտում այն նոր միջավայրը, որում մենք աշխատում ենք՝ հաշվի առնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպառնալիքները, անդրազգային մարտահրավերները՝ սկսած նոր և հեղափոխական տեխնոլոգիաներից մինչև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և ահաբեկչությունը»։

«Մեր շարքերը համալրվել են երկու նոր անդամներով՝ Ֆինլանդիան և Շվեդիան, ինչն էապես ամրապնդել է մեր Դաշինքը ապագայի համար»։

«Դաշինքն ուժեղացրել է իր պաշտպանունակությունն ու զսպման կարողությունը»։

«Մենք հզորացրել ենք մեր կարողությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կիբեռտարածքում և տիեզերքում»։

«Այս երկարաժամկետ պարտավորությունները, այս ներդրումները, որոնք ունեն երկարաժամկետ հեռանկար, կօգնեն ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը շատ ու շատ տարիներ»։

«Թերևս, չկա դաշնակիցների միասնության և վճռականության ավելի լավ օրինակ, քան Ուկրաինային ցուցաբերած մեր անսասան աջակցությունն է ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր»։

«Շարունակում ենք համակարգել ջանքերը՝ ապահովելու, որ Ուկրաինան ունենա դրամական միջոցներ, զինամթերք և մոբիլիզացված ուժեր՝ հաջորդ տարվա ընթացքում մարտական գործողություններ վարելու համար, կամ որպեսզի կարողանա բանակցել, բայց ուժի դիրքերից»։

«Որքան ուժեղ է ՆԱՏՕ-ն, այնքան մեծ են ագրեսիան զսպելու հնարավորությունները, ավելի շատ են արդյունավետ դաշնակիցները՝ հաղթահարելու ավելի բարդ մարտահրավերներ, ավելի ամուր են դառնում խաղաղությունն ու կայունությունը, ինչը թույլ է տալիս մեր ժողովուրդներին ապրել ավելի լիարժեք կյանքով»։

Խմբագրականը ներկայացնում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը։