Մինչեւ ժամկետի լրանալը պայմանագրի երկարաձգումը տեղի ունեցավ, երբ Իրանի միջուկային գործարքի շուրջ նախապատրաստվում էին բանակցություններ Վիեննայում: Միացյալ Նահանգներն ու Իրանը հայտարարել են, որ ունեն Իրանի միջուկային միջազգային գործարքին վերադառնալու նպատակ:
Միջուկայն այս գործարքից ԱՄՆ-ը 2018 թվականին միակողմանիորեն դուրս էր բերվել Թրամփի վարչակազմի օրոք, որից հետո Վաշինգտոնը վերսկսել էր պատժամիջոցներն ընդդեմ Իրանի: Դրան հետեւել էին իրանական կողմի պատասխան քայլերը: Իրանը նաեւ գերազանցել էր ուրանի հարստացման այն մակարդակը, որն իրեն էր տրվել համաձայն գործարքի:
Դեպի Իրանի միջուկային միջազգային գործարք (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) ԱՄՆ-ի ու Իրանի վերադարձը կազմակերպելու նպատակով Եվրամիության նախագահությամբ ընթացիկ քննարկումներին մասնակցում են Իրանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը` ԱՄՆ-ի անուղղակի, բայց` առանցքային մասնակցությամբ:
Մայիսի 19-ին ավարտված քննարկումների փուլից հետո, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան, որը վարում է բանակցությունները, հայտարարել է, որ մասնակիցները լավ առաջընթաց են գրանցել:«Պայմանագիր է ձևավորվում», ասել է նա:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Վիեննայի բանակցություններում «հստակեցրել են, թե յուրաքանչյուր կողմ ինչ պետք է անի, գործողությունները համապատասխանեցնելու ուղղությամբ»:
«Մենք գիտենք, թե միջուկային համաձայնագրին չհամապատասխանող որ պատժամիջոցները պետք է վերացվեն», ասել է նա: Բայց ավելի կարևոր է այն, ասել է նա, որ «Իրանը գիտի, թե իր կողմից ինչ պետք է արվի գործարքի պայմաններին վերադառնալու համար: Սակայն մենք դեռեւս չգիտենք, թե արդյոք Իրանը պատրաստ է կամ ունի կամք կատարելու այն, ինչը պարտավոր է կատարել: Դա ստուգարք է, բայց դեռեւս չենք լսել դրա պատասխանը», ասել է Բլինքենը:
Մեկ այլ հարցազրույցում պետքարտուղար Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները «լիովին պատրաստ է» վերադառնալ դեպի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), և որ երկու երկրների կողմից այդ նպատակին հասնելու դեպքում JCPOA- ն կարող է օգտագործվել որպես հիմք` ավելի ամուր համաձայնագրի համար, որը կվերաբերի նաեւ Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող վարքագծին:
«Սակայն ... առաջին քայլը պետք է լինի երկկողմանի վերադարձը», - ասել է պետքարտուղար Բլինքենը ու ավելացրել. «Դա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք, և դա այն է, որտեղ դեռեւս չգիտենք` արդյոք Իրանը պատրաստ է ասելու ‘’այո’’, թե ոչ», նշել է Բլինքենը: