Իրանի միջուկային ծրագրի շուրջ աճող լարվածությունը մտահոգիչ է

(FILE) The flag of the International Atomic Energy Agency flies in front of its headquarters in Austria.

Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ), Իրանը կրկին արագացրել է մինչև 60% հարստացված ուրանի արտադրության տեմպերը՝ Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իր միջուկային կենտրոններում։

Նման կարգի հարստացումը Թեհրանին ավելի է մոտեցնում միջուկային զենքի ստեղծմանը։ 2023 թվականի կեսերին Իրանը դանդաղեցրել էր ուրանի հարստացման գործընթացը։

Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների համատեղ հայտարարության մեջ ասված է. «Այս բացահայտումները [նշանակում են], որ Իրանը հետքայլ է կատարել․ արդյունքում՝ Իրանը կեռապատկի մինչև 60% հարստացված ուրանի ամսական արդյունահանման ծավալը»։

Իր միջուկային ծրագրի ուղղությամբ նման քայլրը Իրանը ձեռնարկում է մերձավորարևելյան լարվածության պայմաններում, երբ Թեհրանի հովանավորությունը վայելող «Համասը», «Հեզբոլլահը», Իրաքի ու Սիրիայի գրոհայինները, ինչպես նաև Եմենի հութի զինյալները հարձակումներ են գործում Իսրայելի, տարածաշրջանում ԱՄՆ ուժերի և միջազգային նավագնացության վրա։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ սրացումը մտահոգիչ է, հատկապես այն պատճառով, որ Թեհրանի հովանու ներքո գործող ուժերը տարածաշրջանում շարունակում են իրենց վտանգավոր և ապակայունացնող գործունեությունը՝ ներառյալ անօդաչուների միջոցով հարձակումները, գրոհները Իրաքում ու Սիրիայում, ինչպես նաև հութիների կողմից հարձակումները Կարմիր ծովով անցնող առևտրային նավերի վրա»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ հաղորդագրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը. «Իրանի կողմից հարստացված ուրանի արտադրության հիմքում քաղաքացիական որևէ վստահելի պատճառ չկա, և [հարստացված ուրանի] արտադրությունը վառելիքի հարստացման Ֆորդոյի գործարանում ու վառելիքի հարստացման փորձարարական գործարանում՝ զգալի ռիսկեր է պարունակում՝ կապված տարածման հետ։ Նաև ի գիտություն ենք ընդունում Իրանի որոշումը՝ վերադառնալ [ցենտրիֆուգների] կասկադային նույն դասավորվածությանը, որը ԱԷՄԳ-ն հայտնաբերել էր Ֆորդոյում այս տարվա սկզբին։ 2023 թվականի հունվարին տեղի ունեցած այս փոփոխության վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու Իրանի հապաղելը լուրջ կասկածի տակ է դնում ԱԷՄԳ հետ լիակատար թափանցիկության պայմաններում համագործակցելու Իրանի պատրաստակամությունը։ Այս որոշումները ցույց են տալիս Իրանի մոտ բարի կամքի բացակայությունը՝ թուլացնել լարվածությունը, և անխոհեմ վարքագիծ են՝ տարածաշրջանային լարվածության պայմաններում»։

Չորս երկրները հորդորել են Իրանին հետ կանգնել իր ձեռնարկած քայլերից և նվազեցնել իր միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը՝ նաև կոչ անելով Թեհրանին «լիարժեք համագործակցել ԱԷՄԳ-ի հետ՝ հնարավորություն ընձեռել՝ երաշխիքներ ստանալ, որ [իրանական] միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և վերանշանակել [ԱԷՄԳ] տեսուչներին, որոնց գործունեությունը [Իրանը] կասեցրել էր 2023 թվականի սեպտեմբերին»։

«Շարունակում ենք հավատարիմ մնալ դիվանագիտական լուծմանը, և վերահաստատում մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի»,- ընդգծել են չորս երկրները,։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։