Ստրկության վերացման օրը

(FILE) Members of the Tennessee State University marching band perform during a Juneteenth concert at the White House

Հունիսի 19-ին ամերիկացիները նշում են Ստրկության վերացման կամ Ազատագրման օրը, որը բացառիկ նշանակություն ունի երկրի աֆրոամերիկացի բնակչության համար։

Օրը, սակայն, կապ չունի Ազատագրման հռչակագրի պաշտոնական հրապարակման հետ․ 1863 թվականի հունվարի 1-ին էր։ Այն նաև առնչություն չունի 1865 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ԱՄՆ Սահմանադրության 13-րդ փոփոխության վավերացման հետ, ըստ որի երկրում վերջնականապես վերացվեց ստրկությունը։

Հունիսի 19-ը տոնվում է, որովհետև այդ օրը Թեքսասի Գալվեսթոն կղզում մեկուսի բնակվող, նախկինում ստրկացված մարդիկ լուր ստացան, որ իրենք վերջապես ազատ են։ 1865 թվականի հունիսի 19-նն էր։

Մեկ տարի անց՝ 1866 թվականի հունիսի 19-ին, Ազատագրման օրն առաջին անգամ նշվեց Թեքսասում, և շուտով տոնակատարությունը սկսեց տարածվել Ամերիկայի ողջ հարավում։ Ազատագրման օրն այսօր համարվում է ԱՄՆ-ում նշվող աֆրոամերիկյան ամենավաղեմի տոնը։

Միայն 156 տարի անց հունիսի 19-ի տոնակատարությունը պաշտոնական ճանաչում ստացավ․ 2021 թվականի հունիսի 17-ին նախագահ Ջո Բայդենը Ազատագրման օրը հռչակեց դաշնային տոն՝ ստորագրելով համապատասխան օրենքը։

«Ինձ համար Ազատագրման օրը դաշնային տոն դարձնելը պարզապես խորհրդանշական քայլ չէր»,- ասել է նախագահ Բայդենը։ «Այն հայտարարություն էր այս երկրի համար՝ ընդունել ստրկության առաջացման մեղքը»։

«Պատերազմը երբեք հանուն դրա չի եղել, այն պարզպես Միությունը պահպանելու համար չէր, այլ հանուն այս երկրի և ազատության էր»։

Ազատագրման հռչակագիրը պարզապես փաստաթուղթ չէր։ Այն արտացոլում է ազատության էությունը, որը շունչ է հաղորդում այս երկրին։ Ապացուցեց, որ որոշ գաղափարներ ավելի հզոր են և չեն կարող մերժվել։ Այն հիշեցում է Ամերիկայի խոստման մասին, որ բոլորս ստեղծվել ենք հավասար՝ Աստծո պատկերով, և արժանի ենք հավասար վերաբերմունքի մեր ողջ կյանքում»։

Ստրկության վերացման օրը խորհրդանշում է ինչպես ստրկության և ստրկացման երկար ու ծանր գիշերը, այնպես էլ՝ գալիք պայծառ առավոտը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։