«Մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը կմնա անսասան»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ հավելելով․ «Չսխալվե՛ք․ Միացյալ Նահանգները կսատարի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։
Այս հոկտեմբերի 11-ին Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինայի անվտանգության կարիքների համար ևս 200 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին։
Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության հարցերով ՆԱՏՕ-ի կոնտակտային խմբի 16-րդ նիստին նախարար Օսթինը նշել է, որ «մոտ 50 երկրներից բաղկացած բարի կամքի այս կոալիցիան միավորվել է՝ Ուկրաինային՝ անվտանգության գծով ավելի քան 33 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու համար»։
Այդուհանդերձ, Օսթինը հավելեց. «Բոլորս հրաշալի հասկանում ենք, որ չարժե թերագնահատել Պուտինի չարության և հիասթափության աստիճանը»։
«Պետք է պատրաստ լինենք, որ ձմռանը Կրեմլը կրկին կսկսի ռմբակոծել Ուկրաինան թևավոր հրթիռներով և անօդաչուներով։ Պետք է ակնկալենք, որ Պուտինի ուժերը դաժան և կանխամտածված կերպով նշանառության տակ կվերցնեն ուկրաինական քաղաքները, խաղաղ բնակիչներին և կարևոր ենթակառուցվածքները»։
«Խաղաղ բնակիչներին թիրախավորելով՝ Պուտինը հույս ունի կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին և ընկղմել նրան սաստիկ ցրտի ու խավարի մեջ»,- զգուշացրել է նախարար Օսթինը։
«Պուտինը հույս ուներ բարոյալքել ուկրաինացի ժողովրդին։ Փոխարենը՝ բարոյալքեց ռուս զինվորականներին։ Պուտինը հույս ուներ մեկուսացնել Ուկրաինան։ Փոխարենը՝ մեկուսացրեց Ռուսաստանը։ Այնպես որ, այս ագրեսիվ պատերազմում ոչ ոք չպետք է ենթադրի, որ ժամանակը աշխատում է Կրեմլի օգտին»։
«Մենք միասնական ենք, Պուտինը՝ մենակ»,- հայտարարել է Օսթինը։ «Եվ բոլորը ... հասկանում են, թե ինչ է դրված խաղատախտակին և ինչու է կարևոր Ուկրաինայի ինքնապաշտպանության համար պայքարը»։
«Ուկրաինան կարևոր է, քանի որ Պուտինի [նախաձեռնած] պատերազմը լուրջ սպառնալիք է Եվրոպայի անվտանգությանը...։ Ուկրաինան կարևոր է, քանի որ խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի վայրագությունները հարվածում են մեր ընդհանուր արժեքներին ու սպառնում օրենքի գերակայությանը։ Ուկրաինան կարևոր է, քանի որ ուկրաինական հացահատիկի [տեղափոխման արգելքին հասնելու նպատակով արվող] ռուսական հարձակումները միտումնավոր սով ու տառապանք են պատճառում անմեղ մարդկանց՝ ողջ աշխարհում։ Ի վերջո, Ուկրաինան կարևոր է, քանի որ եթե մեծ տերությունները կարողանան անպատիժ հարձակվել իրենց խաղաղ ու ժողովրդավարական հարևանների վրա, դա կկործանի այն կանոնահեն կարգը, որը աշխարհը շատ ավելի անվտանգ է դարձրել Երկրորդ աշխարհամարտից հետո»։
«Սա՛ է մեզ կրկին միավորել»,- եզրափակել ԱՄՆ պաշտպանության նախարարը։ «Մեր աջակցությունը Ուկրաինայում [մարտնչող] ազատության ուժերին անսասան է՝ ցանկացած եղանակին և ցանկացած փոթորկի ժամանակ»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Իսրայելի դեմ «Համասի» հարձակմանը հետևած Վաշինգտոնի հանձնառությունը՝ աջակցել Թել Ավիվին՝ հարց է առաջացրել, թե արդյոք ԱՄՆ կողմից Իսրայելի պաշտպանությանը տրամադրվող օգնությունը չի իրականացվի ի վնաս Ուկրաինային հատկացվող աջակցության։