Օվկիանոսների համաշխարհային օրը՝ 2023

(FILE) View of the Gandoca-Manzanillo National Wildlife Refuge in Limon, Costa Rica.

Հունիսի 8-ին նշվող օվկիանոսների համաշխարհային օրը առիթ է վերստին անդրադառնալու, թե օվկիանոսն ինչպես է ազդում մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։

Օվկիանոսներն արտադրում են մոլորակի թթվածնի կեսից ավելին, ապահովում են մեր մոլորակի կենսունակությունը և, դյուրին դարձնելով տրասնպորտային միջոցների շարժը, անփոխարինելի են համաշխարհային տնտեսության համար։ Երկրագնդում բնակվող տեսակների գրեթե կեսի գոյատևումը կախված է օվկիանոսից։

«Օվկիանոսը պահպանում է կյանքը Երկրի վրա։ Այն ապահովում է միլիոնավոր մարդկանց ապրուստի միջոցը։ Մենք օվկիանոսից ձուկ ենք ստանում։ Այն մեզ համար հաղորդակցության միջոց է, սնում է մեզ, կառավարում է մեր կլիման։ Եվ այն իսկապես շատ մշակույթների անբաժանելի մասն է։ Բազմաթիվ երկրների ինքնությունը կապված է ծովի հետ»։

Սակայն առանց չափազանցության կարելի է պնդել, որ այսօր օվկիանոսները լրջագույնս վտանգված են՝ աղտոտվածության, անխնա ձկնորսության և ափամերձ բնական միջավայրերի կորստի պատճառով, որոնք մարդու գործունեության հետևանք են։

Օվկիանոսները պաշտպանելու և պահպանելու համար անցած տարի Միացյալ Նահանգները Օվկիանոսի պահպանման պարտավորություն ստանձնեց։ Ըստ Տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով փոխնախարար Խոսե Ֆերնանդեսի, այն շատ պարզ պարտավորություն է։

«Մենք պարտավորվել ենք պահպանել ԱՄՆ-ում մեր իրավասության տակ գտնվող օվկիանոսների 30 տոկոսը։ Եվ քանի որ այդ նպատակին նախատեսում ենք հասնել մինչև 2030 թվականը, մենք այն անվանել են 30-ը մինչև 30 խոստում»։

Նաև աշխատում ենք գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ՝ պաշտպանելու և պահպանելու օվկիանոսը, այդ թվում՝ նվազեցնելով ապօրինի և չկարգավորվող ձկնորսությունը՝ ասել է փոխպետքարտուղար Ֆերնանդեսը։

«Օվկիանոսների համաշխարհային օրը հնարավորություն է համախմբվելու և ակտիվացնելու օվկիանոսի պահպանմանն ուղղված ջանքերը՝ օվկիանոսն անարատ պահելու և օվկիանոսի աղտոտվածությունը դադարեցնելու ուղիներ գտնելու համար։ Օվկիանոսը մաքրելու ժամանակը չափազանց սուղ է։ Մենք ճգնաժամի առջև ենք կանգնած օվկիանոսների պահպանման հարցում և շատ աշխատանք ունենք անելու»:

Միացյալ Նահանգները հանձնառու է մեր օվկիանոսի պաշտպանությանը և մոլորակի համար ավելի լավ ապագայի ապահովմանը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։