Accessibility links

Breaking News

ԱՄՆ դիվանագիտական խողովակները բաց են Ռուսաստանի հետ երկխոսության համար


Միացյալ Նահանգները՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, այս շաբաթ մի շարք քննարկումներ են անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի սահմանի մոտ Մոսկվայի չհրահրված ռազմական կուտակումների հետևանքով առաջացած ճգնաժամի թուլացման նպատակով։

Այս բանակցությունները ներառում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մշտական խորհրդի նիստը:

Քննարկումներից առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է. «Այս ճգնաժամը լուծելու միակ պատասխանատու միջոցը դիվանագիտությունն է», և շեշտել, որ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և գործընկերները պատրաստ են լսել Ռուսաստանի օրինական մտավախություններն անվտանգության վերաբերյալ և փորձել լուծել դրանք, «եթե Կրեմլը պատրաստ է փոխադարձաբար արձագանքել իր վտանգավոր և ապակայունացնող գործունեության հետ կապված»։

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է, որ ճգնաժամի պատճառ է հանդիսացել Մոսկվայի ագրեսիան, այդ թվում՝ Ուկրաինայի սահմանի մերձակայքում ռազմական ուժի և տեխնիկայի զանգվածային կուտակումը։ Եվ դա միայն վերջինն է ագրեսիայի դրսևորումների շարքում, որոնք Ռուսաստանն իրականացրել է իր հարևանների դեմ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ներառյալ՝ Վրաստանի, Մոլդովայի և բուն Ուկրաինայի դեմ, երբ 2014 թվականին Ռուսաստանը ներխուժեց և բռնազավթեց Ղրիմը։

Ռուսաստանի ներկայիս սպառնալիքները միայն Ուկրաինայի դեմ չեն ուղղված, ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Մոսկվայի գործողությունները սպառնում են նոր նախադեպ ստեղծել եվրոպական հողի վրա և քննարկման առարկա դարձնել խաղաղության և անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող միջազգային հիմնարար սկզբունքները. այն է՝ պետության սահմանները և տարածքային ամբողջականությունը չեն կարող փոխվել բռնի ուժով, ժողովրդավարության պայմաններում քաղաքացիների անքակտելի իրավունքն է որոշումներ կայացնել իրենց երկրում և որոշել իրենց երկրի ապագան, միջազգային հանրության բոլոր անդամները կապված են ընդհանուր կանոններով և պաշտոնապես իրենց ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Պետքարտուղար Բլինքենը հստակ նշել է, որ Ուկրաինա ներխուժումը շարունակելու դեպքում Ռուսաստանը կբախվի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու գործընկերների կողմից աննախադեպ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների և այլ միջոցների։ «Հուսով ենք, որ Ռուսաստանն այլ ընտրություն կկատարի», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Մենք հակված ենք Ռուսաստանի հետ կառուցողական և փոխշահավետ երկխոսության, այնպես, ինչպես լիովին հավատարիմ ենք մեր դաշնակիցների և գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ խորհրդակցություններին և համակարգմանը բոլոր ձևաչափերով մեր բոլոր քննարկումներում։… Մեր համոզմամբ՝ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք առաջընթաց գրանցել»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG