Accessibility links

Breaking News

Խորացող հումանիտար ճգնաժամ Հարավային Կովկասում


(FILE) A view of an Azerbaijani checkpoint at the entry of the Lachin Corridor.
(FILE) A view of an Azerbaijani checkpoint at the entry of the Lachin Corridor.

2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վեցշաբաթյա ռազմական գործողություններին։

Հրադադարից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվեցին Լաչինի միջանցքում, որը Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհն է։

Սակայն 2022 թվականի ավարտին Ադրբեջանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ խախտելով Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, արդեն մի քանի շաբաթ է Լաչինի միջանցքով դադարեցվել է մարդասիրական որևէ օգնության տեղափոխումը։ Այդ ամենի հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Լեռնային Ղարաբաղում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց համար, որոնք պարզապես գոյատևում են՝ նվազող պաշարների պայմաններում։

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, որպեսզի առևտրային, մարդասիրական և մասնավոր տրանսպորտային միջոցները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի փակմամբ, ինչի հետևանքով դադարել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, սրվել է հումանիտար իրավիճակը։ Սննդի, դեղորայքի, մանկական սննդի և էներգակիրների [մատակարարումը] երբեք չպետք է կիրառվեն որպես ճնշման լծակ»։

Դեսպան Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի շրջափակման դադարեցումը բավարար չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու համար։

«Ցանկանում եմ ընդգծել կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ ուղղված հակամարտության կայուն, խաղաղ հանգուցալուծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը … ։ Թույլ տվեք հստակեցնել՝ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում [բնակվող] անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանությունը»։

«Կողմ ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հավատարիմ է՝ Հարավային Կովկասում խթանելու խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա»,- նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG