։ Պենտագոնի տվյալներով, հութիները հարյուրից ավելի հարվածներ են հասցրել ավելի քան 35 երկրների դրոշների ներքո նավարկող առևտրային նավերի ուղղությամբ։
«Եմենում գործող հութի ապստամբների հարձակումները սպառնում են ազատ [միջազգային] առևտրին, վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը և խախտում միջազգային իրավունքը»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Այդ գրոհները անխոհեմ են, վտանգավոր և խախտում են միջազգային իրավունքը։ Այդ իսկ պատճառով՝ քայլեր ենք ձեռնարկում այդ սպառնալիքին հակազդելու համար՝ միջազգային կոալիցիայի ստեղծման միջոցով։ … Սա միայն ԱՄՆ խնդիրը չէ, սա միջազգային խնդիր է, և այն արժանի է միջազգային արձագանքի»։
Դեկտեմբերի 18-ին պաշտպանության նախարար Օսթինը հայտարարել է «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին, որը բազմազգ նախաձեռնություն է՝ Միացյալ ռազմածովային ուժերի հովանու և նրա թիվ 153 աշխատանքային խմբի ղեկավարության ներքո ու զբաղվելու է Կարմիր ծովում անվտանգության ապահովմամբ։
Դեկտեմբերի 19-ին 43 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպմանը նախարար Օսթինը դատապարտել է միջազգային նավագնացության և համաշխարհային առևտրի վրա հարձակումները՝ այն որակելով աննախադեպ, և կոչ արել երկրներին միանալ դրանց հակազդելու միջազգային ջանքերին։
««Բարգավաճման պահապան» գործողությունը միավորում է բազմաթիվ երկրների՝ … համատեղ հաղթահարելու Կարմիր ծովի հարավային մասում և Ադենի ծոցում ի հայտ եկած անվտանգության մարտահրավերները և բոլոր երկրների համար ապահովելու նավագնացության ազատությունն ու ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը և բարգավաճումը»,- նշել է նախարար Օսթինը։
«Կարմիր ծովը կենսական նշանակության ջրային ուղի է և միջազգային առևտուրը սպասարկող կարևոր միջանցք, որը մեծ նշանակություն ունի նավագնացության ազատության համար։ Այն երկրները, որոնք ձգտում են պաշտպանել նավագնացության ազատության հիմնարար սկզբունքը, պետք է միավորվեն՝ դիմակայելու մարտահրավերին, որը բխում է այդ ոչ պետական դերակատարից՝ [հութիներից], բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ արձակելով բազմաթիվ երկրների առևտրային նավերի ուղղությամբ, որոնք օրինական կերպով անցնում են միջազգային ջրերով»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Միջազգային հանրությունը ձեռնամուխ է եղել Կարմիր ծովով նավագնացության պաշտպանությանը՝ Եմենի հութիների հարձակումներից
Իսրայելի ու «Համասի» միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութի ապստամբները դեկտեմբերի սկզբից սկսել են անօդաչուներով ու հրթիռներով թիրախավորել Կարմիր ծովը Հնդկական օվիակոսին կապող և Պարսից ծոցը: