Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար
«ՆԱՏՕ-ն դարձել է ավելի մեծ, ավելի ուժեղ և ունի ավելի շատ ռեսուրսներ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար»։
«Այժմ ՆԱՏՕ-ն ունի նոր ռազմավարական հայեցակարգ»։
«Փաստաթղթում Ռուսաստանը ճանաչված է որպես Դաշինքի համար ամենից ուղղակի սպառնալիքը, ինչպես նաև ընդգծվում է անվտանգության ոլորտում այն նոր միջավայրը, որում մենք աշխատում ենք՝ հաշվի առնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպառնալիքները, անդրազգային մարտահրավերները՝ սկսած նոր և հեղափոխական տեխնոլոգիաներից մինչև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և ահաբեկչությունը»։
«Մեր շարքերը համալրվել են երկու նոր անդամներով՝ Ֆինլանդիան և Շվեդիան, ինչն էապես ամրապնդել է մեր Դաշինքը ապագայի համար»։
«Դաշինքն ուժեղացրել է իր պաշտպանունակությունն ու զսպման կարողությունը»։
«Մենք հզորացրել ենք մեր կարողությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կիբեռտարածքում և տիեզերքում»։
«Այս երկարաժամկետ պարտավորությունները, այս ներդրումները, որոնք ունեն երկարաժամկետ հեռանկար, կօգնեն ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը շատ ու շատ տարիներ»։
«Թերևս, չկա դաշնակիցների միասնության և վճռականության ավելի լավ օրինակ, քան Ուկրաինային ցուցաբերած մեր անսասան աջակցությունն է ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր»։
«Շարունակում ենք համակարգել ջանքերը՝ ապահովելու, որ Ուկրաինան ունենա դրամական միջոցներ, զինամթերք և մոբիլիզացված ուժեր՝ հաջորդ տարվա ընթացքում մարտական գործողություններ վարելու համար, կամ որպեսզի կարողանա բանակցել, բայց ուժի դիրքերից»։
«Որքան ուժեղ է ՆԱՏՕ-ն, այնքան մեծ են ագրեսիան զսպելու հնարավորությունները, ավելի շատ են արդյունավետ դաշնակիցները՝ հաղթահարելու ավելի բարդ մարտահրավերներ, ավելի ամուր են դառնում խաղաղությունն ու կայունությունը, ինչը թույլ է տալիս մեր ժողովուրդներին ապրել ավելի լիարժեք կյանքով»։
Խմբագրականը ներկայացնում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը։