Accessibility links

Breaking News

Աշխարհում նվիրաբերվել է կես միլիարդ պատվաստանյութ, և այդ գործընթացը շարունակվում է


Նախագահ Բայդենը պարտավորվել է աշխարհին տրամադրել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի 1.2 միլիարդ դեղաչափ։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ գլոբալ պայքարի իր ջանքերում Միացյալ Նահանգները մարտի 17-ի դրությամբ հասել է կարևոր նշաձողի։ «Միացյալ Նահանգները նվիրաբերել է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի մոտ 500 միլիոն չափաբաժին աշխարհի ավելի քան 110 երկրների և տնտեսությունների՝ «Քովաքս» նախաձեռնության հետ համագործակցությամբ», հայտարարել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ գլոբալ արձագանքման և առողջապահական անվտանգության հարցերով համակարգողի պաշտոնակատար Մերի Բեթ Գուդմանը։

«Դա ի լրումն ՔՈՎԻԴ-19-ի շրջանակներում ավելի քան 120 երկրներին ցուցաբերած առողջապահական, մարդասիրական, տնտեսական և զարգացման օժանդակությանն ուղղված գրեթե 20 միլիարդ դոլար հատկացումներին, ներառյալ՝ արագ արձագանքման աջակցությունն առողջապահական հրատապ կարիքներին և պատվաստանյութերի հասանելիության ընդլայնման համար տեխնիկական օգնությունը»։

Ծրագրի հաջողության համար մեծ դեր է խաղացել աշխարհի հարյուրավոր գործընկերների հետ աննախադեպ համակարգումը և համագործակցությունը։

«Մենք մշտաջան աշխատում ենք կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, պատվաստանյութ արտադրողների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և այլոց հետ՝ պատվաստանյութեր մատակարարելու, պատվաստումներ կատարելու, թեստավորման և բուժման գործընթացը խթանելու, բուժաշխատողներին աջակցելու և պաշտպանելու և շատ ավելին, այդ թվում՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի «Գլոբալ գործողությունների պլանի» միջոցով», ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։

Պատվաստանյութեր ձեռք բերելուց մինչև հիվանդանոցներ ու կլինիկաներ դրանք անվտանգ առաքումը և պատվաստումներ ստանալը՝ Միացյալ Նահանգները համագործակցում է համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Քովաքս» նախաձեռնության և «Պատվաստանյութերի ձեռք բերման աֆրիկյան հիմնադրամի», ինչպես նաև ամբողջ աշխարհում տեղական ղեկավարների և համայնքային կազմակերպությունների հետ։ Տեղական մակարդակում Պետքարտուղարությունն առ այսօր տրամադրել է 100-ից ավելի փոքր դրամաշնորհներ՝ մինչև 10,000 դոլարի չափով, ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված տարածաշրջանային կոնկրետ մարտահրավերների դեմ պայքարին ուղղված նորարարական նախագծերի ֆինանսավորման նպատակով։

Անկասկած, «այս պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և տրամադրվում են անվճար», նշել է համակարգողի պաշտոնակատար Գուդմանը։

«Միացյալ Նահանգները պատվաստանյութեր է նվիրաբերում մեկ նպատակով՝ փրկել մարդկային կյանքեր ամբողջ աշխարհում։ Համավարակը չի ավարտվել։ Միանգամայն անհրաժեշտ է պատվաստվել, որպեսզի կանխենք վիրուսի հաջորդ տարբերակի աղետալի ազդեցությունն աշխարհում, ինչպես դա եղավ դելտա և այլ տարածված տարբերակների դեպքում»։

«Այս աշխատանքը կենսական կարևոր է, քանի որ համավարակը չի ավարտվել։ Բազմաթիվ կյանքեր դեռ վտանգի տակ են ամբողջ աշխարհում, քանի դեռ երկրները պայքարում են Օմիկրոնի դեմ, և մենք կարող ենք բախվել նոր տարբերակների առաջացման հնարավորությանը», ասել է պետքարտուղար Բլինքենը։

«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել գործընկերների և համայնքների հետ բոլոր մակարդակներում՝ մարդկային կյանքեր փրկելու և ապագա համավարակներին ավելի արդյունավետ դիմակայելու նպատակով»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG