Accessibility links

Breaking News

Ավելի մեծ օգնություն՝ Սիրիայի Ժողովրդին


Ավելի քան մեկ տասնամյակ Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը: 2011-ի մարտից Բաշար ալ-Ասադի կառավարությունը անխնա հարձակումներ է գործում ընդդեմ իր ժողովրդի:

Արդյունքում՝ այսօր սիրիական հակամարտությունը մեր ժամանակների ամենամեծ և բարդ մարդասիրական ճգնաժամն է: Ավելի քան 12 միլիոն մարդ տեղահանվել է Սիրիայի տարածքում կամ փախուստի է դիմել դեպի հարևան երկրներ, իսկ Սիրիայում մնացածների շուրջ երկու երրորդը՝ մոտ 13,4 միլիոն մարդ, մարդասիրական օգնության կարիք ունի:

Վերջերս ԱՄՆ-ը և Իտալիան համանախագահեցին ԴԱԻՇ-ին ջախջախելու կոալիցիայի նախարարների հանդիպումը, քննարկելու՝ Սիրիայում հրատապ հումանիտար ճգնաժամը: Քննարկվում է ավելի արագ օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, «հատկապես անդրսահմանային օգնության ընդլայնման միջոցով, ինչը կարևոր է սննդի, դեղորայքի, COVID պատվաստանյութերի և այլ օգնության կարիք ունեցող միլիոնավոր սիրիացիների համար», - ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Միաժամանակ, պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է ավելի շատ օգնություն ուղարկել Սիրիայի ժողովրդին:

«Միացյալ Նահանգները լրացուցիչ 436 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն է տրամադրում՝ մարդասիրական օգնություն, սիրիացիներին և նրանց հյուրընկալող համայնքներին, ինչը, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը Սիրիայի ճգնաժամի ընթացքում հասցնում է գրեթե 13,5 միլիարդ դոլարի: Մենք կօգտագործենք նաև Սիրիայում կայանալիք հանդիպումը, քաղաքական լուծման ուղու վրա կենտրոնանալու համար, որը սիրիացի ժողովրդին հաշտեցման և վերակառուցման հիմք ապահովելու միակ միջոցն է»:

Այս հայտարարությունը հնչում է սիրիական ժողովրդի և մարդասիրական օգնության կազմակերպությունների համար ծայրաստիճան կարևոր պահին:

«Մենք երախտապարտ ենք տարածաշրջանի մեր հումանիտար գործընկերներին, ովքեր շարունակում են արձագանքել այս բարդ ճգնաժամին արտակարգ ծանր պայմաններում: Ես խրախուսում եմ մյուս պետություններին միանալ մեզ` սիրիացիներին և նրանց ընդունող համայնքներին էական մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում»:

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG