Accessibility links

Breaking News

Սիրիան շարունակում է խախտել քիմիական զենքի ոլորտում իր պարտավորությունները


Ութ տարի է անցել այն օրից, երբ Ասադի վարչակարգը Դամասկոսի Ղուտա արվարձանում զարին նյարդակաթվածահարիչ գազի կիրառմամբ քիմիական հարձակում իրականացրեց սեփական քաղաքացիների վրա, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 1400 սիրիացի, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ։ Եվս հազարավորները վիրավորվեցին։

Եվս հազարավորները վիրավորվեցին։ Դա առաջին և, ցավոք, վերջին անգամը չէր, որ վարչակարգը քիմիական զենք էր կիրառում իր քաղաքացիների նկատմամբ, սակայն Ղուտայի վրա հարձակման սարսափելի մասշտաբները ցնցեցին աշխարհը։

Հաջորդ ամիս, միջազգային հանրության աջակցությամբ, Սիրիայի կառավարությունը միացավ Քիմիական զենքի մասին կոնվենցիային, խոստովանեց քիմիական զենքի ծրագիր ունենալու մասին և պարտավորվեց վերացնել իր պաշարները և համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ՝ դրա վերահսկողական և հետաքննական առաքելության շրջանակներում։

Սակայն Ասադի վարչակարգը չկատարեց իր խոստումները։ Նույնիսկ Սիրիայում հայտարարված՝ քիմիական զենքի պաշարների վերացումից հետո սիրիական վարչակարգը բազմիցս քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի դեմ, և, ինչպես Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի վերջին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, փորձել է խուսափել պատասխանատվությունից՝ խոչընդոտելով անկախ հետաքննություններին և հրաժարվելով համագործակցել ՔԶԱԿ-ի հետ։

Միացյալ Նահանգները հաստատակամորեն սատարում են ՔԶԱԿ-ի և դրա հետաքննական մարմինների անաչառ և անկախ աշխատանքին։ Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է, որ ՔԶԱԿ-ի Հետաքննության և նույնականացման խումբը Ասադի վարչակարգին վերագրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ չորս առանձին հարձակումներ՝ ի լրումն չորս այլ քիմիական հարձակումների, որոնց համար նախկինում պատասխանատվությունը նույնպես դրվել է Ասադի վարչակարգի վրա ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ հետաքննող մեխանիզմի կողմից։

Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ Ասադի վարչակարգի դաշնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը, «նույնպես ակտիվորեն ձգտում էին արգելափակել հաշվետվողականության ապահովման բոլոր ջանքերը»։ Նրա խոսքերով՝ Ասադի վարչակարգի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում Ռուսաստանի դերը «վտանգավոր է։ Ասադի վարչակարգի կողմից միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները շարունակ չկատարելու հանգամանքը չպետք է հանդուրժել»։

Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ իր Թիվ 2118 բանաձևը չկատարելու դեպքում, որը, ի թիվս այլնի, արգելում է սիրիական վարչակարգին քիմիական զենքի օգտագործումը, անհրաժեշտ է կիրառել ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխով նախատեսված հարկադրական միջոցներ։ «Այժմ մենք անհերքելի ապացույցներ ունենք Ասադի վարչակարգի կողմից իր պարտավորությունները չկատարելու բազմաթիվ դեպքերի մասին»,-հայտարարել է նա։ «Եկել է ժամանակը սատարելու և կյանքի կոչելու Անվտանգության խորհրդի այդ որոշումը։ Սիրիացի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունների համար պատասխանատվության չենթարկելու պայմաններում Սիրիայում տևական կայուն խաղաղությունը կմնա անհասանելի նպատակ»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտ

XS
SM
MD
LG