Accessibility links

Breaking News

Մարդկանց թրաֆիքինգը դադարեցնելու ԱՄՆ-ի ջանքերը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հավատարիմ է մնում մարդկանց թրաֆիքինգ իրականացնող գործողությունների մեջ ներքաշված բոլոր անձանց արդարադատության առջեւ կանգնեցնելու պարտավորությանը:

Նրա խոսքերով, ինքը հետեւողական կերպով հետամուտ կլինի այս սարսափելի հանցագործության բոլոր զոհերի ազատությունն ապահովելու գործին:

Ըստ այդմ, նախագահ Թրամփը վերջերս հրապարակեց Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը, որի նպատակն է վերջ դնել ԱՄՆ-ում ինչպես հարկադիր աշխատանքի, այնպես էլ սեռական թրաֆիքինգի բնագավառներում չափահաս անձանց ու երեխաների շահագործումը:

Պայքարը հենված է երեք հիմնասյուների վրա. կանխարգելում, պաշտպանություն և քրեական հետապնդում: Կառավարության ջանքերով Միացյալ Նահանգները կօգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու համար: ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության ու դաշնային այլ գործակալներ վերջին երեք տարիների ընթացքում ձերբակալել են թրաֆիքինգ իրականացնող ավելի քան 5000 անձանց:

«Մենք ապասարքավորում ենք հանցավոր կազմակերպությունները եւ խաթարում այդ ցանցերի ֆինանսական ենթակառուցվածքը», - ասում է նախագահ Թրամփը Ազգային գործողությունների ծրագրի նախաբանում: «ԱՄՆ-ի իրավապահ մարմինները համագործակցում են Մեքսիկայի իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց հետ ՝ հարավային սահմանով մարդկանց թրաֆիքինգի ցանցերը ոչնչացնելու համար», հայտարարել է նա: ԱՄՆ-ը նաև կոչ է անում բոլոր պետություններին, ձեռնարկություններին և սպառողներին պահանջել մատակարարման գլոբալ շղթաներ, որոնք զերծ են հարկադիր աշխատանքից:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ Պետդեպարտամենտը «կշարունակի խստորեն դատապարտել բռնի աշխատանքը հովանավորելու Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը, ինչպես նաեւ ույղուրների և էթնիկ ու կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումները»:

Որպես դրա հետեւանք, Միացյալ Նահանգները չափավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության այն պաշտոնյաների համար վիզաների հատկացումը, որոնք ըստ տեղեկությունների, պատասխանատու են մարդու իրավունքների սարսափելի խախտումների համար, եւ որոնք ՄԱԿ-ում իրականացնում են միջազգային կոալիցիաներ կազմելու աշխատանքներ:

«Քանի դեռ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը շարունակում է իրականացնել այսպիսի չարաշահումներ, մենք կշարունակենք աշխատել արդյունաբերության եւ աշխատանքի հարցերով փաստաբանների ու այլ կառույցների հետ` ուշադրություն հրավիրելու համար այս խնդրի վրա և ճնշում գործադրելու կառավարության հանդեպ, որպեսզի այն անհապաղ դադարեցնի հարկադիր աշխատանքի նկատմամբ իր անընդունելի քաղաքականությունը», ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Միացյալ Նահանգները վճռականորեն է տրամադրված երկրի ներսում եւ արտերկրում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերին վերջ տալու գործում: «Այս սարսափելի հանցագործությունը չի կարող շարունակել սպառնալ համայնքների և անհատների անվտանգությանը», - ասել է պետքարտուղար Փոմփեոն:

«Մենք շարունակելու ենք այն պարտության մատնելու նպատակ ունեցող մեր աշխատանքները»:

XS
SM
MD
LG