Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Ryanair-ի ուղևորատար օդանավի նկատմամբ Բելառուսի կիրառած գործողությունները


A woman displays a sign during a protest against the detention of Belarusian blogger, Roman Protasevich, who was detained as a Ryanair plane that he was on, en route from Athens to Vilnius, was forced to land in Minsk on Sunday, in Warsaw, Poland, May 24,
A woman displays a sign during a protest against the detention of Belarusian blogger, Roman Protasevich, who was detained as a Ryanair plane that he was on, en route from Athens to Vilnius, was forced to land in Minsk on Sunday, in Warsaw, Poland, May 24,

Մայիսի 23-ին բելառուսական իշխանությունները ռումբի սպառնալիքի մասին կեղծ ահազանգով պարտադրեցին Բելառուսի օդային տարածքով թռչող կոմերցիոն օդանավի անձնակազմին վայրէջք կատարել մայրաքաղաք Մինսկում։

Իռլանդական Ryanair ավիաընկերության օդանավը, որում գտնվում էին 126 ուղևորներ և անձնակազմի 6 անդամներ, Աթենքից թռչում էր Վիլնյուս։

Օդանավում ռումբ չի հայտնաբերվել։ Ընդ որում՝ հայտնի է, որ վայրէջքից հետո բելառուսական իշխանությունները կալանավորել են բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն՝ Սոֆիա Սապեգուին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհուրդը մայիսի 27-ին հետաքննություն է նախաձեռնել քաղաքացիական ավիացիայի ցանկացած ոչ իրավաչափ օգտագործման վերաբերյալ՝ միջազգային չվերթների ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու նպատակով։

Լիտվայում աքսորում ապրող պարոն Պրոտասևիչը հայտնի է երկրի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին կոշտ քննադատությամբ։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ԵՄ անդամ երկու պետությունների միջև թռիչքի ուղղության հարկադիր փոփոխումը և դրան հաջորդած՝ լրագրող Ռոման Պրոտասևիչի հեռացումը օդանավից և ձերբակալումը Մինսկում», գրավոր հայտարարության մեջ շեշտել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան։ Լուկաշենկոյի վարչակազմի այս ցնցող արարքը վտանգել է ավելի քան 120 ուղևորի, այդ թվում՝ ԱՄՆ-ի քաղաքացիների կյանքը»։

Պարոն Պրոտասևիչը ընդդիմադիր բլոգեր և ակտիվիստ է։ Նա Nexta Telegram ալիքի համահիմնադիրն է և Nexta Live լրատվական ծառայության նախկին խմբագիրը Telegram-ի մեսենջեր հավելվածում, որը թույլ է տալիս շրջանցել նորությունների տարածման վրա Բելառուսի կառավարության պարտադրած արգելքները, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը։ Անցյալ տարի նա լուսաբանել է երկրում կեղծված նախագահական ընտրությունները, ինչպես նաև դրանց հաջորդած զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ Լուկաշենկոյի կասկածելի հաղթանակի։ Այդ գործունեության համար Բելառուսի իշխանությունները պարոն Պրոտասևիչին մեղադրել են ահաբեկչության և անկարգություններ հրահրելու մեջ։

«Անկախ լրատվամիջոցները օրենքի գերակայությունն ապահովող կարևոր հենարան են և ժողովրդավարական հասարակության կենսական կարևոր բաղադրիչ», նշել է պետքարտուղար Բլինքենը։ «Միացյալ Նահանգները կրկին դատապարտում է Լուկաշենկոյի վարչակարգի կողմից լրագրողների նկատմամբ հետապնդումները և կամայական ձերբակալումները։ Մենք բելառուս ժողովրդի կողքին ենք՝ ազատ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի իր նկրտումներում, և սատարում ենք մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու նրա կոչերը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG