Գազայում հատվածում «Համասի» դեմ ծավալված Իսրայելի պատասխան ռազմական գործողությունները հանգեցրեցին հազարավոր պաղեստինցիների մահվան, բնակչության տեղահանության և պարենի պակասի հետևանքով՝ հսկայական տառապանքների։
Նախորդ օրերին հրեական պետության և տարածաշրջանում Իրանի հովանու ներքո գործող ուժերի՝ «Համասի», «Հըզբոլլահի» և հութիների միջև լարվածությունն ավելի է սրվել՝ Իսրայելի կողմից Բեյրութում «Հըզբոլլահի» ռազմական հրամանատարի և Թեհրանում «Համասի» առաջնորդի սպանությունից հետո։
Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «մշտական կապի մեջ է տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերների հետ».
«Այդ քննարկումների ընթացքում լսեցինք հստակ փոխհամաձայնության մասին՝ ոչ ոք չպետք է սրի հակամարտությունը»։
Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները ակտիվ դիվանագիտական աշխատանք է տանում դաշնակիցների և գործընկերների հետ՝ «այդ ուղերձը հասցնելով անմիջապես Իրանին։ Մենք այդ ուղերձը փոխանցել ենք անմիջապես Իսրայելին»։
«Մեր հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն անսասան է։ Շարունակելու ենք պաշտպանել Իսրայելին ահաբեկչական խմբավորումների կամ նրանց հովանավորների հարձակումներից՝ այնպես, ինչպես շարունակելու ենք պաշտպանել մեր զորքերը։ Սակայն տարածաշրջանում բոլորը պետք է հասկանան, որ հետագա հարձակումները միայն երկարաձգում են հակամարտությունը, անկայունությունն ու անվտանգության բացակայությունը բոլորի համար։ ... Չափազանց կարևոր է, որ տարածաշրջանում բոլորը գնահատեն իրավիճակը, գիտակցեն սխալ հաշվարկի ռիսկը և կայացնեն որոշումներ, որոնք կթուլացնեն լարվածությունը, այլ ոչ թե կխորացնեն այն»։
Պետքարտուղար Բլինքենի խոսքով՝ դրան հասնելու լավագույն միջոցը Գազայում Իսրայելի և «Համասի» միջև հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքն ավարտելն է, որի շրջանակն առաջին անգամ առաջարկել է Իսրայելը և հայտարարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երկու ամիս առաջ։
«Սա վճռորոշ պահ է։ Բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ, և խորապես համոզված ենք, որ դրանք շուտով պետք է դուրս գան վերջնագիծ»։
«Այն ոչ միայն Գազայի բնակիչների համար ամեն ինչ կփոխվի, պատանդներին կվերադարձնենք տուն, հնարավորություն կստանանք ավելի ամուր խաղաղություն կառուցել Գազայի համար, նաև [կստանանք] այլ հնարավորություններ, այլ հեռանկարներ կբացի լարվածության թուլացման և իրական անվտանգության ու կայունության ապահովման առումով։ Դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացել ենք»,- հայտարարել է Բլինքենը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։