«Մենք սահմանել ենք աննախադեպ պատժամիջոցներ և արտահանման վերահսկողություն, որոնք ուղղակիորեն ազդել են ռուս զինվորականների պատերազմ վարելու կարողության վրա։ Այդ ջանքերը, որոնք լայնորեն համակարգվում են «Մեծ յոթնյակի» միջոցով, ուժեղացրել են Ուկրաինայի ռազմական կարողությունները և թուլացրել Ռուսաստանի հնարավորությունները։ Հիմնականում դրանց շնորհիվ է նաև, որ Ուկրաինան այս պատերազմում թափ է հավաքում»։
«Մեծ յոթնյակը» նաև աշխատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմին աջակցողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։ Դրանց թվում է Իրանը, որի մարտական անօդաչու թռչող սարքերը խոցում են ուկրաինացի խաղաղ բնակիչներին և ոչնչացնում քաղաքացիական ենթակառուցվածքները, և որի զինվորական անձնակազմը Ղրիմում օգնում է Ռուսաստանին իրականացնելու այդ դաժան հարձակումները։
«Մեծ յոթնյակը» տնտեսական և մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, քանի որ Ռուսաստանը վնասել է Ուկրաինայի կենսական կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 40 տոկոսը՝ ներառյալ էլեկտրամատակարարման ցանցը, որն անհրաժեշտ է ձմռան ամիսներին ջեռուցման ապահովման համար։ «Նախագահ Պուտինը, կարծես, որոշել է, որ եթե չկարողանա Ուկրաինան ուժով գրավել, ապա կփորձի այն սառեցնելով հպատակեցնել», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են նոր համակարգող խումբ ստեղծելու շուրջ՝ Ուկրաինայի էներգահամակարգի վերանորոգման, վերականգնման և պաշտպանության հարցերում օգնություն ցուցաբերելու համար։
«Մեծ յոթնյակի» յուրաքանչյուր երկիր զոհաբերությունների է գնում այս կենսական կարևոր աջակցությունը պահպանելու համար, նշել է պետքարտուղար Բլինքենը։ Էներգետիկ ոլորտում, օրինակ, ԱՄՆ-ն Եվրոպա է արտահանել 60 միլիարդ խորանարդ մետր հեղուկ բնական գազ։ «Դա գրեթե երկուսուկես անգամ ավելի է, քան մենք արտահանել ենք 2021 թվականին, և մեր ընկերներին կապահովի կենսական կարևոր պաշարով ձմռան ամիսներին»։
Աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրները շարունակում են համատեղ ջանքերով աջակցել և պաշտպանել Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ նրա պայքարում։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Փետրվարից «Մեծ յոթնյակի» երկրները առաջնորդում են դաշնակիցների և գործընկերների կոալիցիայի կողմից Ռուսաստանի ներխուժումից պաշտպանվող Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։