Accessibility links

Breaking News

Ուկրաինայում ռուսական ագրեսիային հակազդող աննախադեպ դաշինք է ձևավորվել


U.S. Secretary of Defense Lloyd Austin delivers a press conference after a meeting with members of a Ukraine Security Consultative Group at the U.S. Air Base in Ramstein, Germany, April 26, 2022.
U.S. Secretary of Defense Lloyd Austin delivers a press conference after a meeting with members of a Ukraine Security Consultative Group at the U.S. Air Base in Ramstein, Germany, April 26, 2022.

Աննախադեպ դաշինք կազմած երկրների ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայում Ռուսաստանի կառավարության ագրեսիվ պատերազմին հակազդելուն ուղղված իրենց շարունակական ջանքերը։

«Առաջին անգամ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակիցների՝ Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները միասին մասնակցել են ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը։ Մասնակցել են նաև Վրաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Ուկրաինայի նախարարները, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը», ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Բոլոր դաշնակիցների և գործընկերների մասնակցությունն ընդգծում է աշխարհի տարբեր երկրների չտեսնված լայն դաշինքը, որոնք միասնական են Ուկրաինային սատարելու և Ռուսաստանի կառավարության ագրեսիային հակազդելու հարցում, երկրների, որոնք գիտակցում են, որ Մոսկվան հարձակվում է ոչ միայն մեկ երկրի վրա, այլև կանոնահեն ողջ միջազգային կարգի»։

«Բուչայից և Ուկրաինայի այլ մասերից ստացվող սարսափելի լուսանկարները և հաղորդագրությունները միայն ամրապնդել են մեր հավաքական վճռականությունն ու միասնությունը», շեշտել է պետքարտուղար Բլինքենը։

«Յուրաքանչյուր Բուչայի համար կան շատ ավելի շատ քաղաքներ, որոնք Ռուսաստանը գրավել է, և է՛լ ավելի շատ քաղաքներ, որոնք նա դեռ գրավում է, վայրեր, որտեղ, ենթադրաբար, ռուս զինվորականները հենց հիմա նոր վայրագություններ են իրականացնում»։

Դաշնակիցներն ու գործընկերները ձեռնարկում են մի շարք քայլեր «այս ագրեսիան դադարեցնելու, Ուկրաինային սատար կանգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Նախ՝ մենք մեծացնում ենք պատժամիջոցները ռուսական ֆինանսական հաստատությունների և որոշակի անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի չափահաս երեխաների նկատմամբ։

Երկրորդ՝ մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել՝ տրամադրելով ևս 800 միլիոն դոլար անվտանգության և սպառազինության համար։ Մենք նաև շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինայի ժողովրդին և նրանց, ովքեր փախչում են պատերազմից։

Մենք աշխատում ենք մեր ուկրաինացի գործընկերների հետ՝ աջակցելու վայրագությունների մասին ապացույցների հավաքագրման, պահպանման և վերլուծության գործընթացին, ինչպես նաև այդ տեղեկատվությունը համապատասխան քննչական մարմիններին տրամադրելու հարցում։

Մենք փնտրում ենք նոր ուղիներ՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հավաքական անվտանգությունը և հավելյալ աջակցություն տրամադրելու այն գործընկերներին, որոնք խոցելի են ռուսական վնասարար ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են Բոսնիան և Հերցեգովինան, և ագրեսիայի նկատմամբ, ինչպես օրինակ՝ Վրաստանը։

Ի վերջո, մենք նախաձեռնում ենք ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգ, որով պատշաճ կերպով կապահովվի անդրատլանտյան անվտանգությունը արագ փոփոխվող լանդշաֆտում։

«Ռուսական կառավարության ծավալած գործողությունների նողկալիությունն առերևույթ է», նշել է պետքարտուղար Բլինքենը։ «Այժմ առավել, քան երբևէ լի ենք վճռականությամբ՝ սատարելու Ուկրաինային, ամրապնդելու և աշխուժացնելու միջազգային կարգը, որը Մոսկվան փորձում է տապալել, ավելի մեծ ծախսեր պարտադրելու Ռուսաստանի կառավարությանը, ապահովելու, որ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն իրենց հանցագործությունների համար»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG