Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի զանգվածային կուտակման հետևանքով առաջացած լարվածությունը թուլացնելու շարունակական ջանքերի շրջանակներում հունվարի 26-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ռուսականիշխանություններին է փոխանցել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության պահանջների վերաբերյալ գրավոր պատասխան։ «Դա նախանշում էդիվանագիտական լուրջ առաջընթաց, եթե Ռուսաստանը ընտրի այդ ուղին», հայտարարել էպետքարտուղար էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր ներկայացրած փաստաթուղթը ներառում է Միացյալ Նահանգների,մեր դաշնակիցների և գործընկերների մտահոգությունը Ռուսաստանիգործողությունների շուրջ, որոնքխաթարում են անվտանգությունը։ Այն նաև ներառում է Ռուսաստանի արտահայտած մտահոգություններիսկզբունքային և գործնականգնահատականը, ինչպեսև մեր առաջարկներն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ հնարավոր էշփման եզրեր գտնել»։
Այդուհանդերձ, պետքարտուղար Բլինքենը զգուշացրել է, որ եթե Ռուսաստանն ընտրի ագրեսիայի ուղին, կբախվի «ահռելիհետևանքների»։
Ուկրաինայի և եվրոպականդաշնակիցների ու գործընկերների հետ խորհրդակցություններից հետո Միացյալ Նահանգները շարունակում է «ամրապնդել Ուկրաինայի պաշտպանունակությունը և պատրաստել արագ ու միասնական պատասխան Ռուսաստանի հետագա ագրեսիային», նշել է պետքարտուղար Բլինքենը։
«ԱՄՆ-ի տրամադրած պաշտպանական ռազմական օգնության երեք խմբաքանակ այս շաբաթ ժամանել է Կիև, այդ թվում՝ «Ջավելին» տեսակի լրացուցիչ հրթիռներ և հակատանկային այլ համակարգեր, 283 տոննա զինամթերք, ինչպես նաև ոչ մահաբեր միջոցներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի առաջնագծի պաշտպանների համար։ Առաջիկա օրերին սպասվում են ռազմական օգնության նոր խմբաքանակներ։Անցյալ մեկ տարվա ընթացքումանվտանգության ոլորտումՈւկրաինային ավելի շատ աջակցություն ենք ցուցաբերել, քան նախորդ որևէ այլ տարի»։
Բացի այդ, Միացյալ Նահանգներըհամաձայնություն է տվել, որպեսզի իրդաշնակիցներն իրենց զինանոցներիցՈւկրաինային տրամադրենամերիկյան արտադրությանռազմական տեխնիկա, իսկ ՄիացյալՆահանգները նախատեսում է միքանի ռազմական ուղղաթիռներմատակարարել։ ՄիացյալՆահանգների ռազմական ուժերի 8,500 զինծառայող պատրաստ են աջակցելՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին, եթեդրանք գործի դրվեն։ «Մենք նաևշարունակում ենք համակարգել մերեվրոպական դաշնակիցների ևգործընկերների հետ կոշտտնտեսական պատժամիջոցներսահմանելու գործընթացը՝Մոսկվային պատասխանատվությանենթարկելու իր գործողություններիհամար», նշել է պետքարտուղարԲլինքենը։
Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Կիևին՝ մեղմելու Ռուսաստանի ապակայունացնող գործունեության հետևանքները, այդ թվում՝ ուկրաինական տնտեսությաննաջակցելու և բնական գազի այլընտրանքային աղբյուրներգտնելու միջոցով, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա։
«Վերջին շաբաթվա մեր գործողություններն ավելի կտրուկ ենդարձրել Ռուսաստանի առջևծառացած ընտրությունը։ Մենք նախանշել ենք դիվանագիտական ուղի։ Մենք նաև նախապատրաստելենք լուրջ միջոցառումներ, եթե Ռուսաստանը որոշի շարունակելագրեսիան։ Մենք է՛լ ավելի մեծ օժանդակություն ենք ցուցաբերելՈւկրաինայի անվտանգությանը և տնտեսությանը։ Մենք և մեր դաշնակիցներն ու գործընկերները միասնական ենք բոլոր ուղղություններով»։
«Այժմ Ռուսաստանի ընտրությունն է, թե ինչպես արձագանքել», ամփոփել էպետքարտուղար Բլինքենը։ «Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։