Accessibility links

Breaking News

Վաշինգտոնը հույս ունի, որ Ուզբեկստանում կրոնական ազատությունների հարցում սկսված գործըթացը կշարունակվի


Ուզբեկստանն ունի կրոնական դաժան բռնաճնշումների պատմություն: Սակայն այս երկրի կառավարությունը դրական քայլեր է իրականացնում կրոնական ազատությունն ընդլայնելու հարցում: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կրոնական ազատությունների մասին զեկույցում:

ԱՄՆ-ի պաշտոնական այս տեսակետն արտահայտել է նաեւ երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Ըստ զեկույցի հեղինակների, անցյալ տարի Ուզբեկստանում չեն իրականացվել ոստիկանական շուրջկալներ կրոնական հաստատություններում, երբ մինչ այդ գրանցվել էր նման 100 գործողություն: Այստեղ թույլ են տալիս, որ մինչեւ 18 տարեկան երեխաները հաճախեն մզկիթներ, երբ մինչ այդ դա արգելված էր: Ուզբեկստանում պաշտոնապես գրանցվել է ութ եկեղեցի: ‘’Հուսով ենք, որ կգրանցվեն քրիստոնեական նոր հաստատություններ’’, ասել է Միջազգային կրոնական ազատություններ հաստատության ղեկավար Սեմ Բրաունբեքը:
Դեսպան Բրաունբեքի խոսքերով, կրոնական ազատությունների, ինչպես նաեւ մարդու մյուս հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը կարող է այս երկրի առջեւ բացել օգուտներ ստանալու հնարավորություն, ինչպես նաեւ` ապահովել տնտեսական բարգավաճում եւ անվտանգություն:

‘’Դա արագ տեղի չի ունենում: Նախ պետք է ստեղծվի ավելի լավ մթնոլորտ: Պետք է ստեղծվի լավ հող, որի վրա հարկավոր է ցանել սերմեր: Դրանից հետո հարկավոր է պարարտացնել հողը: Ու երբ այս ամենն իրականացվի, այնժամ կարող ենք մտածել ավելի մեծ ու ավելի շատ բերք ստանալու մասին’’, ասել է Սեմ Բրաունբեքը:

XS
SM
MD
LG