Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորքասը ուրվագծել են այդ նպատակին միտված մի շարք միջոցառումներ։
Միջոցռումներից մեկը ենթադրում է որոշակի վայրերում ստեղծել փաստաթղթերի ձևակերպման տարածաշրջանային կենտրոններ։ Առաջին կենտրոնները կբացվեն Կոլումբիայում և Գվատեմալայում։ Պետքարտուղար Բլինքենը դրական է արտահայտվել երկու երկրների հասցեին՝ անվանելով «գերազանց գործընկերներ».
«Այս կենտրոնները կկառավարվեն միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից և կնպաստեն, որպեսզի փախստականների վերաբնակեցման, ընտանիքների վերամիավորման և Միացյալ Նահանգներում աշխատանքի տեղավորման արագացված գործընթացով զբաղվեն որակավորված անձինք։ Կենտրոնները կգործեն նաև որպես ուղղորդող կետեր՝ ներգաղթի օրինական ուղիների տրամադրման, ինչպես նաև այլ երկրներում՝ Կանադայում և Իսպանիայում մարդասիրական նպատակներով և փախստականների համար նախատեսված ապաստան ստանալու համար»։
Ներքին անվտանգության նախարար Մայորքասը նշել է, որ օրինական ուղիների ընդլայնման այլ միջոց է կուբացիների և հաիթիցիների համար ընտանիքի վաղաժամկետ վերամիավորման՝ վաղուց հաստատված գործընթացների պարզեցումը, որպեսզի այդ երկրներում տրված ընտանեկան միջնորդագրերով անհատները կարողանան ավելի արագ վերամիավորվել Միացյալ Նահանգներում բնակվող իրենց ընտանիքների հետ։
«Երրորդ, իմ թիմին հանձնարարել եմ մշակել ընտանիքների վերամիավորման գործընթացներ, որոնց շնորհիվ լայն ճանաչում ստացած այս մոդելը կտարածվի Սալվադորից, Գվատեմալայից, Հոնդուրասից և Կոլումբիայից ժամանող որոշակի անհատների վրա»։
Չորրորդ, «Customs and Border Protection One» տարածում ստացած բջջային հավելվածի միջոցով ավելի շատ մարդիկ կկարողանան գրանցվել մուտքի կետերում՝ ընդունելության համար։ «Կուբայի, Հաիթիի, Նիկարագուայի և Վենեսուելայի քաղաքացիների համար վաղաժամկետ ազատ արձակման գործընթացները, ինչպես նաև մնալու օրինական հիմքեր չունեցող անձանց վերադարձը Մեքսիկա կշարունակվեն»,- ասել է Մայորքասը։ «Միևնույն ժամանակ, մենք պատժիչ միջոցներ կկիրառենք այն անհատների նկատմամբ, որոնք չեն օգտվում մեր օրինական ուղիներից»։
Այդ միջոցները ներառում են ԱՄՆ մուտք գործելու հնգամյա արգելք և քրեական հետապնդման հնարավորություն՝ սահմանն անօրինական հատելու ցանկացած հետագա փորձի համար։
«Թույլ տվեք հստակեցնել՝ մեր սահմանը բաց չէ»,- ընդգծել է Ներքին անվտանգության նախարար Մայորքասը։
Բայդեն-Հարիս վարչակազմի մոտեցումը «կենտրոնացած է միգրացիան ավելի անվտանգ, կարգավորված և մարդասիրական դարձնելու և ամերիկյան ժողովրդի շահերը առաջ մղելու ուղղությամբ»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։ Միգրացիայի խնդրի կարգավորումը «առաքելություն» է՝ ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Բոլորս պետք է միասին աշխատենք, ինչպես և անում ենք՝ մեր բոլոր քաղաքացիների համար ավելի լավ, ավելի ապահով և ավելի հուսադրող ապագայի համար հիմք ապահովելու նպատակով»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Օրինական ուղիների ընդլայնումն ԱՄՆ ուղղություն վերնցող միգրանտների համար
Նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը մտադիր է ընդլայնել դեպի Միացյալ Նահանգներ միգրացիայի օրինական ուղիները և կանխել մարդկանց ապօրինի, երբեմն վտանգավոր հոսքը երկիր։