Accessibility links

Breaking News

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպումը Ճապոնիայում


U.S. Secretary of State Antony Blinken holds a press conference in Japan.
U.S. Secretary of State Antony Blinken holds a press conference in Japan.

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

Ճապոնիայում «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների վերջին հանդիպման օրակարգի գլխավոր թեման էր անդամ պետությունների քաղաքական և տնտեսական հնարավորությունների միավորումը՝ «աջակցելու բոլոր մայրցամաքների երկրներին՝ իրենց պարենային, էներգետիկ, կլիմայական, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական մարտահրավերները դիմակայելու հարցում»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը.

«Այն նշանակում է ձևավորել ավելի ներառական միջազգային համակարգ, այդ թվում՝ իրականացնել ՄԱԿ-ի բարեփոխումներ, միջազգային ֆինանսական համակարգն ավելի համապատասխան դարձնել երկրների իրական կարիքներին և գտնել խորհրդակցությունների նոր ձևաչափեր, որոնք կընդգրկեն նոր ձայներ։ Այն նշանակում է ավելի շատ երկրների առաջարկել բարգավաճման ավելի լավ, ավելի կայուն և ավելի արդար ուղիներ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը։ Կենտրոնական Ասիայից մինչև Խաղաղօվկիանոսյան կղզիներ, Աֆրիկա, Լատինական Ամերիկա և Մերձավոր Արևելք մեր նպատակն է առաջնորդներին և քաղաքացիներին ավելի լավ ընտրություն առաջարկել՝ զերծ հարկադրանքից, երկրների բեռը մեծացնող պարտքերից և վատ ազդեցությունից»։

Ըստ Բլինքենի, «Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև ազատ, բաց, անվտանգ և բարգավաճ միջազգային համակարգի առջև կանգնած մարտահրավերները՝ գլխավորապես շեշտելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։

«Մենք հաստատել ենք մեր հանձնառությունն Ուկրաինային՝ ցուցաբերելու անվտանգային ու տնտեսական աջակցություն, որն այսօր անհրաժեշտ է այդ երկրի ինքնիշխանությունն ու ժողովրդին պաշտպանելու համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ երաշխավորելու, որ Ուկրաինան ոչ թե պարզապես կգոյատևի, այլ կբարգավաճի, և որ Ռուսաստանը զերծ կմնա հետագա ագրեսիայից։

Ինչ վերաբերում է Չինաստանին, «Մեծ յոթնյակի» երկրները «վճռական և միասնական են Պեկինի հետ անկեղծ երկխոսության անհրաժեշտության հարցում՝ նրա առևտրային անարդար գործելակերպի շուրջ, բոլոր երկրներին շահավետ միջազգային կանոնները վնասող նրա գործողությունների վերաբերյալ, և այն ռիսկերի մասին, որոնց նա կբախվի, եթե դրժի իր խոսքը և սկսի զինել Ռուսաստանին», զգուշացրել է պետքարտուղար Բլինքենը։ «Եվ, իհարկե, մենք միասնական ենք՝ Պեկինին հստակորեն ի ցույց դնելու մեր անհամաձայնությունը՝ Թայվանի շուրջ առկա ստատուս-քվոյի միակողմանի փոփոխությանը»։

Քննարկվել են նաև միջուկային զենքի տարածման վտանգները։ Պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել Ճապոնիային՝ միջուկային սպառնալիքներին հակազդելու գործում առաջնահերթ ուշադրության համար։

«Այդ թվում՝ ԿԺԴՀ-ի կողմից վտանգավոր բալիստիկ հրթիռների արձակումները, Իրանի միջուկային գործունեության ընդլայնումը՝ ներառյալ ժամանակակից ցենտրիֆուգների շահագործումը և բարձր աստիճանի հարստացված ուրանի կուտակումը, որի վերաբերյալ [Թեհրանը] չունի վստահարժան բացատրություն, թե այդ ուրանն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով, Ռուսաստանի կողմից իր մասնակցության կասեցումը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին» պայմանագրին և նրա անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը, ՉԺՀ-ի միջուկային զինանոցի ոչ թափանցիկ և արագ ընդլայնումը »։

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները պարտավորվել են խթանել բաց, թափանցիկ, դիմակայուն և կայուն հասարակությունները, ուր առաջնահերթ են մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարությունն ու արժանապատվությունը, և բավարարվում են բնակչության առավել խոցելի շերտերի պահանջները ։

XS
SM
MD
LG