Accessibility links

Breaking News

«Համասն» է պատասխանատու է Գազայում հումանիտար ճգնաժամի համար


Իսրայելի դեմ «Համասի» ձեռնարկած ահաբեկչական հարձակումները՝ Հոլոքոստից ի վեր հրեա ժողովրդի ամենասարսափելի կոտորածն էին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

««Համասի» ահաբեկիչները սպանել են ավելի քան հազար խաղաղ բնակչի, այդ թվում՝ Ամերիկայի քաղաքացիների․ ընտանիքներ, երեխաներ, նորածիններ և տարեցներ։ «Համասը» պատանդառել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ ամերիկացիների, և այս՝ [ՄԱԿ-ի Անվտանգության] խորհրդի մի քանի անդամ պետությունների քաղաքացիների։ «Համասի» դաժանությունը հիշեցնում է «Դաեշի» իրականացրած ամենասոսկալի վայրագությունները»։

Դեսպան Թոմաս-Գրինֆիլդը հավելել է՝ ««Համասի» գործողությունները հանգեցրել են մարդասիրական լուրջ ճգնաժամի, որին բախվել է [հենց] Գազայի բնակչությունը»։

«Խաղաղ բնակիչները չպետք է տուժեն «Համասի» վայրագությունների պատճառով։ Այս խորհուրդը և ողջ միջազգային հանրությունը պարտավոր են օգնել՝ լուծելու ստեղծված մարդասիրական ճգնաժամը, աներկբայորեն դատապարտել «Համասին» և վերահաստատել ինքնապաշտպանվելու Իսրայելի անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»։

Գազայում ընտանիքների մեծ մասը տառապում է ոչ իրենց մեղքով` ընդգծել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը, «Կոչ ենք անում տարածաշրջանի երկրներին՝ նպաստել Գազայում լիակատար, ապահով և անարգել մարդասիրական օգնության հասանելիությանը՝ մարդասիրության, անկողմնակալության, չեզոքության ու անկախության սկզբունքներին համապատասխան»։

Միացյալ Նահանգները համագործակցում է Իսրայելի հետ՝ երաշխավորելու, որ այն ունենա ամենը, ինչ անհրաժեշտ է՝ իր ժողովրդին պաշտպանության համար՝ միաժամանակ Իսրայելի ուշադրությունը հրավիրելով, որ անհրաժեշտ է ապահովել խաղաղ բնակչության կյանքը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ նշել է ԱՄՆ դեսպանը․ «Քաղաքացիների պաշտպանությունը, ինչպես նաև այն անձանց պաշտպանությունը, որոնք փորձում են հասնել ապահով վայր, պետք է լինի ներգրավված բոլոր կողմերի ուշադրության կենտրոնում»։

Դեսպան Թոմաս-Գրինֆիլդը նաև շեշտել է. «Չեք կարող պնդել, որ աջակցում եք պաղեստինցիներին և նրանց օրինական նկրտումներին, եթե միանշանակ չեք դատապարտում «Համասին»»։

««Համասը» չի պաշտպանում պաղեստինցի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքը։ «Համասի» ընտրած ահաբեկչության ուղին որևէ մեկի կյանքը չի բարելավել և բնավ չի նպաստել խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Ընդհակառակը, «Համասը» միայն թշվառություն, քաոս և ավերածություն է բերել պաղեստինցի ժողովրդին և տարածաշրջանին»։

«Եկեք միասին աշխատենք՝ «Համասին»-ին պատասխանատվության ենթարկելու՝ Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև խաղաղության ու կայունության ուղին խոչընդոտելու համար, որին հավասարապես արժանի են իսրայելցիներն ու պաղեստինցիները»,- կոչ է արել դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG