Accessibility links

Breaking News

Ինչպես է ԱՄՆ-ը զարկ տալիս մարդու իրավուքների պաշտպանությանն օտար երկրներում


Մարդու անքակտելի իրավունքներն ԱՄՆ-ում պաշտպանելու Ամերիկայի նվիրվածությունը դարձել է հույս օտար երկրներում ապրող բոլոր նրանց համար, ովքեր իրենց ազատություններն են փորձում ձեռք բերել իրենց հայրենիքում: 

Վերջերս հրապարակված ‘’Անքակտելի իրավունքների հանձնաժողով’’ անվանումը կրող զեկույցը շեշտում է Ամերիկայի ղեկավարների կողմից մարդու իրավունքները պաշտպանելու գործի կարեւորությունը, որը դարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղենիշ: Այս մասին է ասում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքականության բաժնի տնօրեն Փիթըր Բերքովիցը:

‘’Մեր առաջնորդների համար առնվազն կարեւոր է Ամերիկայի անկախության հռչակագրով ամրագրված սկզբունքների մասին խրոխտ կերպով խոսելը, խոսելն այն մասին, որ երկրում լեգիտիմ քաղաքական իշխանությունը կազմվում է կառավարության համաձայնությամբ: Եվ որ կառավարության առաջին նպատակը բոլոր անձանց իրավունքները պաշտպանելն է: Եվ որ դա պաշտպանելն է Ամերիկայի արտաքին քաղաքականության ամենակարեւոր մասը’’:

Բերքովիցի խոսքերով, Հանձնաժողովի զեկույցը հաստատում է, որ Միացյալ Նահանգները արտասահմանյան երկրներում մարդու իրավունքներն ամենաարդյունավետ կերպով պաշտպանում է, երբ հայրենիքում է պաշտպանում այդ իրավունքները:

Ըստ Բերքովիցի, մարդու իրավունքները պետք է մշակվեն հասարակության շրջանում, այնպես որ դրանք ամուր արմատավորվեն քաղաքական մշակույթի մեջ:

‘’Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ այդ իրավունքների պաշտպանությունը ինքնաբերաբար չէ, որ ձեւավորվում են: Դրանք պետք է մշակվեն: Պետք է մշակվեն ընտանիքներում, համայքներում, կրթական համակարգի միջոցով, հասարակական քաղաքական մշակույթում’’:

Մարդու իրավունքներն արտասահմանում զարկ տալու համար, ասում է տնօրեն Բերքովիցը, կարեւոր է կենտրոնանալ ոչ միայն Անկախության հռչակագրի, այլ նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, որպեսզի հնարավոր լինի գտնել հիմնարար իրավունքների փոքր մի փոքր միջուկ, որն ամենուր կարող է ծառայել որպես քաղաքականության չափանիշ:

Այս խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:


XS
SM
MD
LG