Accessibility links

Breaking News

Աջակցություն մամուլի ազատությանը


Journalists hold up pictures of other journalists who have been killed in Mexico during a demonstration against the murder of journalists in Mexico, outside the building of Attention to Crimes against Freedom of Expression (FEADLE) in Mexico City.

«Ամբողջ աշխարհում լրագրողները աշխատում են չափազանց բարդ և վտանգավոր միջավայրում», նշել է քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ուզրա Զեյան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած Մամուլի ազատության գլոբալ համաժողովին։

Վտանգը, որի մասին խոսել է փոխպետքարտուղար Զեյան, շուտով ակնհայտ դարձավ։ Փետրվարի 10-ին Մեքսիկայում սպանվեց Հեբեր Լոպես Վասքեսը, որը լուսաբանում էր տեղական պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դրսևորումները։

Ամբողջ աշխարհում շարունակվում են անկախ լրագրողների գրաքննությունը, ահաբեկումները, բանտարկությունները և լրատվամիջոցների փակումը։ Մամուլի ազատության կոալիցիայի անդամ 21 երկրներ վերջերս «խորը մտահոգություն» են հայտնել Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի իշխանությունների կողմից անկախ լրատվամիջոցների վրա հարձակումների առնչությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ 2016-2021 թվականներին աշխարհի բնակչության մոտ 85%-ը բախվել է մամուլի ազատության անկման խնդրին իրենց երկրում։ Նրա խոսքերով՝ դա «սոսկ վիճակագրություն չէ, դա տագնապալի ահազանգ է»։

«Մամուլի ազատությունն անհրաժեշտ է մարդկանց իրազեկելու, իրենց կառավարություններին հաշվետու պահելու և կարևորագույն խնդիրները վերհանելու համար, որոնք այլապես կարող էին դուրս մնալ հանրության ուշադրությունից։ Մենք նաև գիտենք, թե ինչ է տեղի ունենում առանց ազատ մամուլի. կոռուպցիան բարգավաճում է, անբարեխիղճ առաջնորդները չարաշահում են իրենց իշխանությունը, և մարդկանց ձայները լռում են»։

Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ժողովրդավար պետությունները պետք է պաշտպանեն առցանց և ավանդական լրատվամիջոցների ազատությունը։ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին Միացյալ Նահանգները մի շարք նախաձեռնություններ է մեկնարկել, ինչպես օրինակ՝ Լրագրողների պաշտպանության նոր ծրագիրը՝ լրագրողներին աջակցություն ցուցաբերելու համար, այդ թվում՝ իրավաբանական օգնություն և ուսուցում թվային և ֆիզիկական անվտանգության ոլորտում։ Մեկ այլ նոր նախաձեռնություն ուղղված է գենդերային հիմքով առցանց ոտնձգությունների և չարաշահումների դեմ պայքարին։

Միացյալ Նահանգները նաև անդրադառնում է լրագրողների հետապնդման նպատակով տեխնոլոգիաների չարաշահմանը։ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին հայտարարված Արտահանման վերահսկողության և մարդու իրավունքների պաշտպանության նոր նախաձեռնության միջոցով Միացյալ Նահանգները, մի շարք այլ երկրների հետ միասին, մշակում է վարքի կամավոր կանոնակարգ, որի նպատակն է արտահանման վերահսկողության միջոցով պայքարել այն տեխնոլոգիաների տարածման դեմ, որոնք կիրառվում են լրագրողների նկատմամբ բռնությունների և այլախոհների հանդեպ ճնշում գործադրելու համար։

Բացի այդ, պետքարտուղարը կարևորել է Մամուլի ազատության հարցերով իրավական բարձրաստիճան փորձագետների խմբի հանձնարարականները՝ ուղղված Մամուլի ազատության կոալիցիային և նրա գործընկերներին, թե ինչպես արձագանքել լրագրողների հետապնդման դեպքում, այդ թվում՝ այնպիսի պատժամիջոցներ սահմանելու հանձնարարականը, որոնք Միացյալ Նահանգները կիրառել է լրագրող Ջամալ Քաշոգիի սպանությունից հետո։

Պետքարտուղար Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տեղեկատվության հասանելիությանը և պաշտպանել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG