Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ում սեպտեմբերի առաջին երկուշաբթին նշվում է Աշխատանքի օր


Ռոբերտ Ֆարուլան երթով բարձրանում է Հինգերորդ պողոտա՝ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Աշխատանքի օրվա շքերթի ժամանակ
Ռոբերտ Ֆարուլան երթով բարձրանում է Հինգերորդ պողոտա՝ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Աշխատանքի օրվա շքերթի ժամանակ

Սեպտեմբերի առաջին երկուշաբթին Միացյալ Նահանգներում նշում են Աշխատանքի օրը՝ ընդգծելով ամերիկացի աշխատավորների վաստակը և նրանց ներդրումը Միացյալ Նահանգների զարգացման գործում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ հենց միջին խավն է կանգնած Միացյալ Նահանգների թիկունքին, իսկ արհմիությունները՝ միջին խավի։

Անշուշտ, ճշմարտությունն արտացոլող խոսքեր են:

1860-ականների վերջից գյուղական վայրերում մեքենաները սկսեցին աստիճանաբար փոխարինել ձեռքի աշխատանքը, բայց փոխարենը նոր աշխատատեղեր ստեղծեցին երկրի հյուսիս-արևելյան՝ արդյունաբերական քաղաքներում: Արդյունքում, ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մարտադաշտերից վերադարձած բազմաթիվ տղամարդիկ լքեցին գյուղերը՝ արագ զարգացող արդյունաբերական քաղաքներում աշխատանք գտնելու համար: Միաժամանակ, չէր դադարում ներգաղթյալների հոսքը՝ հիմնականում Եվրոպայից, աշխատանք և նոր հնարավորություններ փնտրելու ակնկալիքով:

Բայց այդ հնարավորությունները դժվար հասանելի էին, քանի որ արդյունաբերության մեջ՝ գործարաններում և հանքերում աշխատող հազարավորները օրական բանում էին 12 ժամ, շաբաթը 7 օր, հաճախ՝ վտանգավոր պայմաններում, իսկ աշխատավարձը հազիվ էր բավարարում ծայրը ծայրին հասցնելուն։

Ուստի, ստեղծվեցին արհմիություններ, որոնց ազդեցության աճին զուգահեռ սկսեցին բարելավվել աշխատանքային պայմանները՝ ավելի բարձր աշխատավարձ, աշխատելու ավել լավ պայմաններ: Արհմիությունները կազմակերպում էին երթեր, անհրաժեշտության դեպքում՝ գործադուլներ։

Նախապատրաստվելով 1882 թվականի սեպտեմբերի 5-ի երթին՝ Նյու Յորքի մոտ 10 հազար աշխատավորներ չվճարվող արձակուրդ էին վերցրել, և այդ օրը քաղաքապետարանից երթով շարժվեցին դեպի մոտակա այգի՝ մասնակցելով «Աշխատավոր մարդու տոնին»:

Աշխատավորների օրը նշելու գաղափարը լայն տարածում գտավ, և նմանատիպ երթերը շարունակվում էին ամեն տարի։ Ի վերջո, տասներկու տարի անց՝ 1894 թվականի հունիսի 28-ին, ԱՄՆ Կոնգրեսը օրենք ընդունեց Աշխատանքի օրը ազգային տոն հռչակելու մասին, որը նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի:

ԱՄՆ մախագահ Գրովեր Քլիվլենդի խոսքով, ով ստորագրել է այդ օրինագիծը, «Իսկապես, ամերիկացիները գիտակցում են աշխատանքի կարևորությունը և այն փաստը, որ ազնիվ աշխատանքը պատիվ է բերում»:

«Աշխատանքի օրը հարգում ենք այդ ճշմարտությունը և ամերիկացի աշխատավորների նվիրվածությունն ու արժանապատվությունը, որոնք ապահովում են մեր ազգի բարգավաճումը», - ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ:

«Աշխատանքի օրը մենք համերաշխ ենք բոլոր այն աշխատավորների հետ, որոնք բարձրացնում են մեր ազգը դեպի նոր բարձունքներ, և բոլոր արհմիությունների հետ, ովքեր աշխատավորներին ուժ և ձայն են շնորհում»:

Սույն խմբագրականն ներկայացնում է ամերիկյան գաղափարներն ու ինստիտուտները։

XS
SM
MD
LG