Accessibility links

Breaking News

Ամերիկան վերստին դարձնել ապահով՝ արտաքսումների միջոցով


ԱՄՆ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմ
ԱՄՆ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը երկրի հարավային սահմանի վերաբերյալ, կարելի է ասել, արդեն տալիս է իր պտուղները։ Միացյալ Նահանգների Ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցներն ամեն օր ձերբակալում են ագրեսիվ ապօրինի օտարերկրացիների և արտաքսում նրանց հայրենի երկրներ:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը վերջերս Նյու Յորքում անձամբ էր մասնակցում Ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցների ստուգայցերին, որից հետո Fox News-ին հետ զրույցում հայտարարեց, թե «հավաքում ենք այս երկրի վատագույն [մարդկանց], որոնք մեր փողոցներն վտանգավոր են դարձնում»:

«[Մենք] բախվեցինք և ձերբակալեցինք Tren de Aragua-ի [հանցավոր խմբավորման] անդամին, պարագլուխներից մեկին։ Նրա նկատմամբ Կոլորադոյում ձերբակալման օրդեր է իջեցված: Փաստորեն, նա նրանցից մեկն էր, որոնց տեսանք տեսանյութում և որոնք գրավել էին [Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի] բազմաբնակարան շենքը ու բռնություններ իրականացրել»:

Ձերբակալվածը Tren de Aragua-ի կամ TdA-ի պարագլուխ Անդերսոն Զամբրանո-Պաչեկոն է, որը հետախուզվում էր Կոլորադոյի Ավրորա քաղաքի մի քանի բնակարանային համալիրների բռնությամբ տիրանալու, առևանգման, գողության և սպառնալիքի համար: Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TdA-ն ու MS-13-ը դասակարգեց որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգների դաշնային գործակալությունները այլևս իրավասու են այդ ավազակախմբերին վերաբերվել որպես ազգային անվտանգության սպառնալիքի:

Նախարար Նոյեմը ընդգծել է նախագահ Թրամփի դերը՝ Ամերիկան կրկին անվտանգ դարձնելու գործում:

«Եվ դա հենց այն է, ինչ անում ենք: Այս հանցագործ օտարերկրացիների դեմ գիշերային ստուգայցերը հատուկ էին: Նրանց դուրս ենք բերում [թաքստոցներից]։ Բնականաբար, մտադիր ենք ավելի շատ տեղեկություններ ժողովել այնտեղ գտնվող հանցագործների մասին»:

Նախարար Նոյեմի խոսքով՝ ագրեսիվ անօրինական օտարերկրացիները պատասխանատու են, որ ամերիկյան բազամթիվ ընտանիքներ կորցնում են իրենց զավակներին թմրանյութերի և բռնության պատճառով:

«Եվ մենք պատրաստվում ենք նրանց դուրս հանել այստեղից և համոզվել, որ շարունակում ենք այդ գործն անել ու գիտենք, որ ամերիկացի ժողովրդի [ձայնը], իսկապես, լսելի է, և որ այս գործակալները դուրս են գալիս [աշխատանքի]՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն՝ անելու այն, ինչ պետք է անեն»:

Պետքարտուղար Նոեմը խոստացել է «շարունակել վտանգավոր հանցագործների վտարումն այս երկրից: ...Երբ ձեզ գտնենք, հետևանքներ կլինեն, և ձեզ [պարզապես] կհեռացնենք»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG