Accessibility links

Breaking News

Մեկոնգ-ԱՄՆ գործընկերությունը` ի նպաստ Մեկոնգի տարածաշրջանի


Մեկնարկեց Մեկոնգ-ԱՄՆ գործընկերությունը: Սեպտեմբերի 11-ից այն ուժի մեջ մտավ ԱՄՆ-ի, Կամբոջայի, Լաոսի, Մյանմարի, Թաիլանդի, Վիետնամի ու Հարավարեւելյան ասիական երկրների ընկերակցության համաձայնությամբ:

Այս գործընկերությունն արտացոլում է ԱՄՆ-ի համար Մեկոնգի տարածաշրջանի կարեւորությունը: Նախատեսվում է, որ 2009 թվականից ուժի մեջ մտած Ստորին Մեկոնգի նախաձեռնությունը շուտով կընդլայնվի:

Հանդիսավոր արարողության ժամանակ Միացյալ Նահանգները հայտարարեց Մեկոնգի շրջանին ավելի քան 150 միլիոն դոլար օժանդակություն տրամադրելու մասին: Այդ գումարից 52 միլիոն դոլարն ուղղվելու է կովիդ 19 հիվանդությամբ վարակված անձանց բուժելու աշխատանքներին, 55 միլիոնը` միջազգային հանցագործությունների դեմ պայքարին, 33 միլիոն դոլարը կօգնի զարգացնել վերականգնվող ու անվտանգ էներգիան, երկու միլիոնը կտրամադրվի մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարին:

Մեկոնգ-ԱՄՆ գործընկերությունը նպաստում է ինքնիշխանությանը, տնտեսական զարգացմանը, լավ կառավարմանը ու գործընկեր երկրների ընդհանուր զարգացման աճին: Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասել, ‘’Տնտեսությանը զարկ տալու նպատակով մենք ավելի քան 1 միլիարդ դոլար ենք ներդրել Հարավարեւելյան ասիական երկրների ենթակառուցվածքները զարգացնելու համար, եւ ծրագրում ենք եկող տարիների ընթացքում ներդնել եւս մի քանի միլիարդ դոլար’’:

Փոմփեոն սակայն նախազգուշացնում է Մեկոնգի բնական միջավայրի եւ տնտեսական ինքնիշխանության դեմ առկա մարտահրավերների, ‘’այդ թվում Չինաստանի կոմունիստական կուսակցությունից բխող’’ մարտահրավերները կանխելու անհրաժեշտության մասին:
Ջրի մատակարարումը դադարեցնելու մասին Չինաստանի կոմունիստական կուսակցության որոշմումը դարձել է երաշտի պատճառ: Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանի երկրների հետ միասին աշխատում է տեղեկատվության թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ: ‘’Մեկոնգի տարածաշրջանի երկրներին խրախուսում ենք պնդել ջրի իր պաշարները կիսելու Չինաստանի Կոմկուսի պարտավորությունը: Տվյալները պիտի հրապարակվեն ամեն տարի’’, հայտարարել է Մայք Փոմփեոն:

ԱՄՆ-ին նաեւ մտահոգում են ենթակառուցվածքների հետ կապված պարտքը, ինչպես նաեւ Պեկինի ‘’գիշատիչ ու անթափանց’’ պետական բիզնեսների կողմից իրականացվող գործունեությունը: Մտահոգության տեղիք են տալիս նաեւ մարդկանց, թմրանյութերի, վայրի կենդանիների թրաֆիքինգը, որոնց մի զգալի մասն իրականացվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապված տնտեսական գոտիների միջոցով:
Մեկոնք-ԱՄՆ գործընկերության միջոցով Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել իր գործընկեր երկրների շահերը եւ աշխատանքներ ծավալել Մեկոնգի տարածաշրջանի խաղաղությունը, անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար:

XS
SM
MD
LG