«Մեր մտահոգությունները խորանում են, որ պատժամիջոցները շրջանցելու նպատակով այդ սուբյեկտները կիրառում են կրիպտոարժույթներ»։
Հանդես գալով ԱՄՆ Սենատի բանկային կոմիտեի առաջ՝ փոխնախարար Ադեյեմոն օրինակ է բերել «Ալ-Քաիդային» և Սիրիայում տեղակայված ու վերջինիս հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումներին, որոնք սոցցանցերի միջոցով բիթքոինների լվացման ցանց են գործարկել՝ կրիպտոարժույթ հայթայթելու համար, ստացված հասույթը օրինականացրել են տարբեր նվեր-քարտերի փոխանակման միջոցով և ձեռք բերել անհրաժեշտ ամեն ինչ՝ իրենց ծրագրերն առաջ տանելու նպատակով։
«Նախորդ մեկ տարվա թարմ օրինակներից են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի կողմից կրիպտոարժույթի փոխանցումը «Համասին» և «Պաղեստինյան իսլամական ջիհադին» Գազայում։ Ի դեպ, խոսքը ոչ միայն ահաբեկչական խմբավորումների [այդպիսի գործունեության մասին է], այլև՝ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի նման դերակատարների։
Փոխնախարար Ադեյեմոն նշել է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Կոնգրեսի կողմից իրեն տրված լիազորությունների շրջանակում մեծ փորձ ունի նման չարակամ սուբյեկտների դեմ միջոցներ ձեռնարկելու գործում՝ խոչընդոտելով նրանց մուտքը ավանդական ֆինանսական համակարգ, և նախարարությունը շարունակում է օգտագործել այդ միջոցները։ Սակայն կրիպտոարժույթի և վիրտուալ ակտիվների աճող կիրառման պայմաններում «մեզ անհրաժեշտ են նոր գործիքներ»՝ ասել է նա։
«Առաջինը, երկրորդային պատժամիջոցների մեխանիզմի ներդրումն է՝ ուղղված թվային ակտիվների օտարերկրյա մատակարարների դեմ, որոնք նպաստում են ապօրինի ֆինանսավորմանը։ Երկրորդը՝ բարեփոխումն է, որի նպատակն է արդիականացնել գործող լիազորությունները և վերացնել բացերը՝ ընդլայնելով հասանելիության շրջանակը, որպեսզի հնարավոր լինի ուղղակի բացահայտել թվային ակտիվների էկոհամակարգի հիմնական գործունեության առանցքային դերակատարներին։ Վերջապես, երրորդ բարեփոխումը վերաբերում է արտարժույթի՝ օֆշորային գաղտնի հարթակների ներկայացրած ռիսկերին, ինչը կարևոր մարտահրավեր է և որին բախվում ենք այսօր»։
Ադեյեմոյի խոսքով, ապօրինի դերակատարների կողմից նոր տեխնոլոգիաների օգտագործումը ազդում է ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության վրա։ Թեև մեզ ու մեր դաշնակիցներին վնաս հասցնել ցանկացողները դեռ կարող են նախապատվություն տալ ավանդական ֆինանսական ծառայություններին, այդուհանդերձ «մտավախություն ունենք, որ առանց Կոնգրեսի կողմից մեզ անհրաժեշտ գործիքներ տրամադրելուն ուղղված քայլերի, այդ դերակատարների կողմից վիրտուալ ակտիվների օգտագործումը միայն կաճի»՝ հայտարարել է նա։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։