«Դա բացարձակ չարիք էր։ Իսրայելում ավելի քան հազար խաղաղ բնակիչ է մորթվել, ոչ թե պարզապես սպանվել, այլ մորթվել։ Սպանվածների թվում կա առնվազն 14 ամերիկացի»։
«Տակավին բազմաթիվ ընտանիքներ հուսահատ սպասում են իրենց սիրելիների մասին լուրերի՝ գաղափար չունենալով՝ նրանք ո՞ղջ են, մահացա՞ծ, թե՞ պատանդ են»,- ասել է նախագահ Բայդենը։
«Մայրերի գրկում գտնվող նորածիններ, հաշմանդամ տատիկներ ու պապիկներ, Հոլոքոստից մազապուրծ եղած մարդիկ, առևանգվել ու պատանդ են պահվում։ Պատանդներ, որոնց այժմ «Համասը» սպառնում է մահապատժի ենթարկել՝ խախտելով մարդկային բարոյականության բոլոր նորմերը»։
««Համասը» չի պաշտպանում պաղեստինյան ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է նախագահ Բայդենը։
«Նրանց նպատակը Իսրայել պետության ոչնչացումն է և հրեաների սպանությունը։ Նրանք օգտագործում են պաղեստինցի խաղաղ բնակիչներին՝ որպես կենդանի վահան։ «Համասը» միայն ահաբեկչություն ու արյունահեղություն է բերում՝ հաշվի չառնելով, թե ով է այդ գինը վճարում»։
Միացյալ Նահանգները «հավելյալ ռազմական օգնություն է տրամադրում, այդ թվում՝ զինամթերք և որսացող հրթիռներ՝ «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգերը համալրելու համար»,- ասել է նախագահ Բայդենը։ «Մենք պետք է երաշխավորենք, որ Իսրայելը չսպառի իր քաղաքների և քաղաքացիների պաշտպանության այս կարևորագույն ռեսուրսները»։
«Այժմ գիտենք, որ «Համասի» պատանդների թվում կան ամերիկացիներ»,- նշել է նախագահ Բայդենը։
«Իմ թիմին հանձնարարել եմ կիսվել հետախուզական տվյալներով և լրացուցիչ փորձագետներ ուղարկել Միացյալ Նահանգների կառավարությունից՝ խորհրդակցական և խորհրդատվական աշխատանք տանելու իսրայելցի գործընկերների հետ պատանդների ազատման ուղղությամբ, քանի որ ես, որպես նախագահ, ավելի բարձր առաջնահերթություն չունեմ, քան ամբողջ աշխարհում պատանդառված ամերիկացիների անվտանգությունը»։
Նախագահ Բայդենը կրկին շեշտել է. «Ցանկացած երկիր, ցանկացած կազմակերպություն, ցանկացած ոք, որ մտածում է օգտվել այս իրավիճակից, ես միայն կասեմ՝ մի՛ արեք»։
«75 տարի Իսրայելը եղել է հրեա ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն ողջ աշխարհում, որպեսզի անցյալի վայրագությունները երբեք չկրկնվեն»,- ասել է նախագահ Բայդենը։
«Միացյալ Նահանգները Իսրայելի թիկունքին է։ Մենք հոգ կտանենք, որ հրեական և ժողովրդավարական Իսրայել պետությունը կարողանա պաշտպանել իրեն այսօր և վաղը, ինչպես միշտ արել ենք»։
Միացյալ Նահանգները Իսրայելի կողքին է։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Նախագահ Բայդենը դատապարտում է «Համասի» հարձակումը՝ անվանելով այն «բացարձակ չարիք»
«Այս կյանքում լինում են պահեր ... երբ կատարյալ չարիքը՝ իր ողջ էությամբ տիրում է աշխարհին»,- հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ անդրադառնալով Իսրայելի նկատմամբ «Համասի» հարձակմանը։