Երեխաների նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցության վերաբերյալ այս տարվա զեկույցը սթափեցնող ուղերձ է այն մասին, թե ինչպիսի վնաս են հասցրել հակամարտությունները երեխաներին՝ ասել է դեսպան ԴեԼաուրենտիսը.
«Ըստ Միավորված ազգերի կազմակերպության, երեխաների իրավունքների վեց լրջագույն տեսակի խախտուների գծով 2022 թվականին արձանագրվել է ավելի քան 27 180 դեպք, ներառյալ՝ ավելի քան 8,600 երեխա սպանվել կամ հաշմանդամ է դարձել։ Խորապես վշտացած ենք այս ցնցող ցուցանիշից։ Ոգևորիչ են հակամարտող կողմերի հետ փոխգործակցության արդյունքները, որոնց շնորհիվ 12 460 երեխա ազատ է արձակվել զինված խմբավորումների և կանոնավոր բանակների կողմից։ Հուսով ենք, հետագայում նունպես քայլեր կձեռնարկվեն՝ բարելավելու երեխաների կյանքը»։
Այնուամենայնիվ, բազմաթիվ երեխաներ ենթարկվել են սեռական բռնության, առևանգվել են և զրկվել մարդասիրական օգնությունից՝ նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։
«Ըստ հաղորդագրությունների, Սուդանում երեխաներին գռնի ուժով տարել են իրենց տներից, որոշ դեպքերում բաժանել են ընտանիքներից կամ ենթարկել սեռական բռնության։ Կոլումբիայում զինված խմբավորումներն են շարունակում հանդիսանալ երեխաների իրավունքների գլխավոր ոտնահարողը, ուր անչափահասների բռնի հավաքագրումը կամ շահագործումը լուրջ մտահոգություն է, հատկապես՝ գյուղական շրջաններում՝ աֆրո-կոլումբիական և բնիկ համայնքներում։
Աֆղանստանում տարրական դպրոցն ավարտելուց հետո աղջիկների կրթություն ստանալու արգելքը, վաղ տարիքում և հարկադիր ամուսնությունները, երեխաների զինվորագրումն ու օգտագործումը՝ ուղղակի վնաս են երիտասարդության ֆիզիկական և հոգեկան առողջությանը։
Ուկրաինայում ռուս զինվորականները մահապատժի են ենթարկել ուկրաինացի տղամարդկանց, կանանց և երեխաների, և ռուսաստանցի պաշտոնյաների Ռուսաստան են արտաքսել հարյուր հազարավոր ուկրաինացի քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, որոնց բռնի կերպով բաժանել են իրենց ընտանիքներից։
«Այս դաժան իրականությունը հիշեցնում է, որ անհրրաժեշտ է հրատապ կարգով ամրապնդել երեխաների պաշտպանության ոլորտում միջազգային հանրության կարողությունները, և որ բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքները»,- ասել է դեսպան Ջեֆրի ԴեԼաուրենտիսը։
«Ողջ աշխարհի երեխաներն արժանի են, որպեսեզի ապահով զգան, կրթություն ստանան և ապագա ունենան»,- ընդգծել է դիվանագետը։ «Երբ քայլեր ենք ձեռնարկում երեխաների պաշտպանության ուղղությամբ, պաշտպանում ենք մեր հավաքական ապագան և օգնում վերջ տալ տևական հակամարտություններին»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
«Ակնհայտ է, բավականաչափ ջանքեր չենք գործադրել՝ պաշտպանելու երեխաներին հակամարտությունների ներգործությունից»,- հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի ԴեԼաուրենտիսը: