ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների թվում է «երկրներ նվաճելու կամ արյունահեղության միջոցով սահմաններն ընդլայնելու համար բռնության և պատերազմի կիրառումը մերժելու» անհրաժեշտությունը.
«Հանդես գալ վախի և հարկադրանքի գլոբալ քաղաքականության դեմ, հավասարապես պաշտպանել փոքր երկրների ինքնիշխան իրավունքը, ինչպես ավելի խոշոր երկրների դեպքում, ընդունել այնպիսի հիմնական սկզբունքներ, ինչպիսիք են նավարկության ազատությունը, միջազգային իրավունքի հարգումը և սպառազինությունների վերահսկումը՝ անկախ նրանից, թե ուրիշ ինչի շուրջ կարող ենք տարաձայնություններ ունենալ»։
Սակայն Անվտանգության խորհրդի մշտական անդամը «անամոթաբար ոտնահարել է Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարան դրույթները», ասել է նախագահ Բայդենը. Ռուսաստանը՝ իր լայնամասշտաբ ներխուժմամբ Ուկրաինա։
«Պարզ և հստակ է, այս պատերազմն ուղղված է զրկելու Ուկրաինային՝ որպես պետություն գոյություն ունենալու իրավունքից, ինչպես նաև Ուկրաինային՝ որպես ժողովուրդ գոյություն ունենալու իրավունքից»։
Նախագահ Բայդենը դատապարտել է Ռուսաստանի քաղաքացիների «մասնակի զորահավաքի» մասին նախագահ Պուտինի վերջին հրամանը, ինչպես նաև «Եվրոպայի դեմ բացահայտ միջուկային սպառնալիքները» և «չտարածման ռեժիմի պարտավորությունների անխոհեմ արհամարհումը»։
Նա գովաբանել է Գլխավոր ասամբլեայի 141 երկրներին, որոնք դատապարտել են Ռուսաստանի պատերազմը, և նշել, որ Միացյալ Նահանգները մինչ օրս ավելի քան 25 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցության և մարդասիրական օգնության համար։ «Մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում նույնպես սկսել են աջակցություն ցուցաբերել», ասել է նախագահ Բայդենը։ «Այսօր այստեղ ներկայացված ավելի քան 40 երկրներ իրենց ազգային արժույթներով միլիարդներ և սարքավորումներ են ներդրել՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իրեն»։
«Այս կառույցում մեզանից յուրաքանչյուրը, ով վճռական է պաշտպանելու սկզբունքներն ու համոզմունքները, որոնք պարտավորվում ենք պաշտպանել՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամներ, պետք է հստակ, հաստատակամ և անսասան լինի իր վճռականության մեջ։ Ուկրաինան ունի նույն իրավունքները, որոնք տիրապետում է յուրաքանչյուր ինքնիշխան պետություն։ Մենք սատար կկանգնենք Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի»։
«Ինչպես դուք, Միացյալ Նահանգները ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի արդարացի պայմաններով, այն պայմաններով, որոնց մենք բոլորս համաձայնել ենք, այն է՝ արգելվում է բռնությամբ գրավել այլ երկրի տարածք», ասել է նախագահ Բայդենը։ «Դրան խոչընդոտող միակ երկիրը Ռուսաստանն է»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը հարված է հասցնում ՄԱԿ-ի կանոնադրությանը
Նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում և կոչ արել սատարել այն սկզբունքներն ու համոզմունքները, որոնք ամբողջ աշխարհի երկրները պարտավորվել էին հարգել Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ժամանակ։