«Ըստ էության՝ Ռուսաստանը մերժում է ընդունել Եվրոպան այնպիսին, ինչպիսին այն դարձել է Սառը պատերազմից հետո՝ ամբողջական, ազատ և խաղաղ», իր բեռլինյան ելույթում հայտարարել է պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը խախտել է իր իսկ ստորագրած պայմանագրերը և համաձայնագրերը, սկզբունքները, որոնք տասնամյակներ շարունակ պահպանել են խաղաղությունը։
«Այդ սկզբունքները որևէ երկրի իրավունք չեն տալիս ուժով փոխել մյուսի սահմանները, թելադրել երկրներին իր վարած քաղաքականությունը կամ կատարած ընտրությունը, այդ թվում՝ ում հետ դաշնակցել, կամ իր ազդեցության ոլորտը տարածել հարևան ինքնիշխան պետությունների վրա՝ իր կամքին հպատակեցնելու համար», նշել է պետքարտուղար Բլինքենը։
«Ռուսաստանին թույլ տալ անպատժելիորեն խախտել այդ սկզբունքները կնշանակի վերադառնալ շատ ավելի վտանգավոր և անկայուն ժամանակներ, երբ այս մայրցամաքը և այս քաղաքը բաժանված էին երկու մասի՝ միմյանցից առանձնացված չեզոք գոտիներով, որոնք վերահսկվում էին զինվորական պարեկների կողմից, ժամանակներ, երբ տոտալ պատերազմի սպառնալիքը կախված էր բոլորի գլխին»։
1975 թվականին Ռուսաստանը ստորագրել է Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը սահմանել է անկախ երկրների ինքնիշխանությունը երաշխավորող 10 հիմնարար սկզբունքներ։ Ռուսաստանը խախտել է այդ սկզբունքներից յուրաքանչյուրը։
Ռուսաստանը ստորագրել է Վիեննայի փաստաթուղթը՝ քաղաքական պարտավորություններ ենթադրող համաձայնագիր, որի նպատակն է բարձրացնել ռազմական գործողությունների, այդ թվում՝ զորավարժությունների թափանցիկությունը և կանխատեսելիությունը։ Ռուսաստանն ընտրողաբար է հետևում այդ դրույթներին։
Ստորագրելով Բուդապեշտի հուշագիրը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պարտավորվել են «հարգել Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և գոյություն ունեցող սահմանները, ինչպես նաև զերծ մնալ երկրի դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից»։ Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը նախընտրել է անտեսել այդ համաձայնագիրը։
«Եթե Ռուսաստանը ներխուժի և բռնագրավի Ուկրաինան, ի՞նչ կլինի հաջորդիվ», հարց է ուղղում պետքարտուղար Բլինքենը։
«Իր հարևաններին խամաճիկ պետությունների վերածելու, նրանց վերահսկելու, ժողովրդավարական ինքնարտահայտման ցանկացած նշույլ ճնշելու Ռուսաստանի ջանքերը գնալով մեծանալու են։ Այն պահից, երբ անտեսվեն ինքնիշխանության և ինքնորոշման սկզբունքները, անմիջապես կհայտնվեք մի աշխարհում, որտեղ տասնամյակների ընթացքում միասնաբար ձևավորած կանոնները կխախտվեն, իսկ հետո իսպառ կվերանան»։
«Մի երկիր բազմիցս հրաժարվել է իր պարտավորություններից և անտեսել է այն կանոնները, որոնց հետ նախկինում համաձայնել է՝ չնայած այն հանգամանքին, որ մյուսները ջանք չեն խնայել ամեն քայլափոխին աջակցելու նրան։ Այդ երկիրը Ռուսաստանն է», ամփոփել է պետքարտուղար Բլինքենը։ Սա «ավելին է, քան երկու երկրների միջև հակամարտությունը, ավելին է, քան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Սա ճգնաժամ է, որը հղի է գլոբալ հետևանքներով, և այն պահանջում է ամբողջ աշխարհի ուշադրությունը և գործողությունները»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պա