Accessibility links

Breaking News

Ռուսաստանի անհետևողական արդարացումներն ու փոփոխվող նպատակները Ուկրաինայում


Ukrainian servicemen ride atop tanks near a front line in Mykolaiv region, as Russia's attack on Ukraine continues, Ukraine August 10, 2022.
Ukrainian servicemen ride atop tanks near a front line in Mykolaiv region, as Russia's attack on Ukraine continues, Ukraine August 10, 2022.

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված պատերազմի գինը շարունակում է աճել. հազարավոր սպանված կամ վիրավորված խաղաղ բնակիչներ, միլիոնավոր հարկադիր տեղահանվածներ, ավերակների վերածված պատմական քաղաքներ, ամբողջ աշխարհում պարենի սղության և գների կտրուկ աճ։

«Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով», ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, «քանի որ նախագահ Պուտինը մտադիր էր նվաճել մեկ այլ երկիր»։

Այդուհանդերձ, Պուտինին չի հաջողվել հասնել իր նպատակին։ Ուկրաինան կմնա ինքնիշխան և անկախ, հայտարարել է պետքարտուղար Բլինքենը՝ ուկրաինացի զինվորականների և ժողովրդի խիզախության ու անսասանության, ինչպես նաև Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների վճռականության շնորհիվ՝ սատարելու ուկրաինացիներին և օգնելու տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է նրանց՝ իրենց ազատությունը պաշտպանելու համար։

Պետքարտուղար Բլինքենի խոսքերով՝ ձգձգվող պատերազմի պայմաններում ակնառու է դառնում Ռուսաստանի անհետևողական արդարացումների և մշտապես փոփոխվող նպատակների շարքը։

Վերջինը Կրեմլի այն հայտարարությունն է, որ այն մտադիր է գրավել ավելի շատ ուկրաինական տարածքներ, նույնիսկ Դոնբասի այսպես կոչված «ժողովրդական հանրապետությունների» սահմաններից անդին։

Երբ պատերազմը նոր էր սկսվել, Ռուսաստանը հայտարարեց, որ պետք է «դենացիֆիկացիայի» ենթարկի Ուկրաինան, դրանից հետո պատճառ էր բերվում ՆԱՏՕ-ի կողմից ենթադրյալ սպառնալիքը։

«Այնուհետև նրանք ասացին, որ պատերազմը Դոնբասում ապրող էթնիկ ռուսներին ցեղասպանությունից պաշտպանելու համար է, մինչդեռ դրան հաջորդեց Ուկրաինայի ամենախոշոր ռուսալեզու քաղաք Խարկովի անողոք հրետակոծությունը։

Այս ամենի էությունը միշտ եղել է և մնում է նախագահ Պուտինի այն համոզմունքը, որ Ուկրաինան անկախ պետություն չէ և պատկանում է Ռուսաստանին»։

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Ռուսաստանն այժմ հետևում է իր 2014 թվականի սցենարին՝ տեղակայելով անօրինական խամաճիկային պաշտոնատար անձանց իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում, պարտադրելով բնակիչներին դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, խոչընդոտելով կապը արտաքին աշխարհի հետ։

«Ահա թե, ինչ ենք ակնկալում տեսնել հաջորդիվ», ասել է նա.

«Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավարները կանցկացնեն շինծու հանրաքվեներ՝ ստեղծելու կեղծ տպավորություն, որ այդ շրջանների բնակիչները ցանկանում են միանալ Ռուսաստանին։ … Մենք պարտավոր ենք արագ գործել և կանենք դա՝ Ռուսաստանին հստակ հասկացնելու, որ այդ մարտավարությունը արդյունքի չի բերի»։

«Ինքնիշխան և անկախ երկրի տարածքի ուժով բռնակցումը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում է», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։ «Միջազգային հանրության անդամները, որոնք պարտավորվել են պահպանել կանոնադրությունը և միջազգային իրավունքը, պարտավոր են դատապարտել Ռուսաստանի կառավարության այդ ծրագրերը և հստակ դիրքորոշում հայտնել, որ իրենք երբեք չեն ճանաչի այդ անօրինական գործողությունները։ Հակառակ դեպքում, ոչ ոք չի կարող պնդել, որ Ռուսաստանի կողմից իր ծրագրերի իրագործումն անակնկալ էր իրենց համար, ինչպեսև եթե այլ երկրներ ապագայում հետևեն այդ օրինակին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG